en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Wednesday, November 27
These articles are available only in armenian.

Գիտաշխատողներն ու ուսանողները գնահատում են իրավիճակը ագրոէկոհամակարգերում 

ՀԱԱՀ Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնը երկրի տարբեր ագրոկլիմայական գոտիներում ուսումնասիրություններ է իրականացնում բնական և ագրոէկոհամակարգերի էկոլոգիական իրադրությունը բացահայտելու, առկա վիճակը գնահատելու եւ այդ համակարգերի կայունությունն ու արտադրողականությունը բարձրացնելու համար համապատասխան միջոցառումներ մշակելու նպատակով:

Մասրիկ և Սոթք գետերի ավազանի ագրոէկոհամակարգերում համանման ուսումնասիրության նպատակն է գնահատել Սոթքի ոսկու հանքավայրի ազդեցությունը և նպաստել տարածաշրջանում էկոլոգիապես անվտանգ գյուղատնտեսական մթերքի արտադրությանը: Նման ուսումնասիրություն առաջին անգամ է իրականացվում այս տարածաշրջանում:

Ինչպես լաբորատոր, այնպես էլ դաշտային հետազոտությունների ժամանակ կենտրոնի աշխատակիցները հաճախակի մասնակից են դարձնում ուսանողներին՝ նրանց սովորեցնելով դաշտային փորձեր անելու, վեգետացիայի ընթացքում ֆենոլոգիական դիտարկումների կատարման, հողային, ջրային և բուսական նմուշներ վերցնելու մեթոդները:
Լուսանկարները պատկերում են Սոթք և Մասրիկ գետերի ավազանից ջրերի և հողերի նմուշարկման աշխատանքները, որոնց մասնակցում են հետազոտական կենտրոնի տնօրեն Մերուժան Գալստյանը, ավագ գիտաշխատող Կարինե Սարգսյանը, գիտաշխատող Արմինե Պարոնյանը և Ագրոէկոլոգիա մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներ Սարե Գալստյանը և Պարգև Ղարիբյանը:

Ուսանողներն, այսպիսով, գիտաշխատողների հետ միասին իրենց ներդրումն են ունենում հիշյալ տարածաշրջանի էկոլոգիական վիճակի գնահատման գործում:

 

Calendar of Events

July 2020
S M T W T F S
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1