en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Monday, December 02
These articles are available only in armenian.

Ագրարայինի ուսանողները մասնակցել են «խելացի» անասնաշենքի բացմանը Ազատանում 

Նոյեմբերի 29-ին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի Անասնաբուժություն մասնագիտության ուսանողները, դեկան Արեւիկ Աբովյանի ուղեկցությամբ, մասնակցել են Շիրակի մարզի Ազատան գյուղում «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացմանը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Խելացի» անասնաշենքը կառուցվել է Էկոնոմիկայի նախարարության «Խելացի գոմ» ծրագրի շրջանակում, CARD հիմնադրամի, Ավստրիայի զարգացման գործակալության եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ։
Թեթեւ կոնստրուկցիաներով, բարձր առաստաղով, պատշաճ օդափոխությամբ, ռետինե ցամքարներով գոմում ապահովված է կենդանիների հարմարավետությունը եւ ազատ պահվածքը՝ ջրի 24-ժամյա հասանելիությամբ եւ եվրոպական չափորոշիչները բավարարող կթի սրահով:
Ուսանողներին նորարարական անասնաշենքում հետաքրքրում էր ամեն ինչ, այդ թվում՝ թե ինչպես են ազատ պահվածքը, մաքուր օդը եւ որակյալ կերը դրականորեն ազդում կովերի կաթնատվության վրա: Մասնագետների վստահեցմամբ, ստեղծված պայմանները հնարավորություն կտան մեկ կովից տարեկան ստանալ մինչեւ 6000 կգ կաթ:
Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը այսպիսի «խելացի» անասնաշենքերի գործարկումը կարեւոր է համարում ոչ միայն զուտ տնտեսական արդյունավետության, այլեւ՝ կարծրատիպեր կոտրելու տեսակետից. նրա խոսքով, թեթեւ կոնստրուկցիաների պայմաններում կենդանիները չեն մրսի, կարեւորը դրանց համար ճիշտ պայմաններ ստեղծելն է:
Կառավարության «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շահառու շուրջ 100 ֆերմերներ ամռանը վերապատրաստվել են Ագրարային համալսարանում, մեր մասնագետների ուժերով: Առ այսօր համաֆինանսավորման սկզբունքով «խելացի» անասնաշենքեր կառուցելու վերաբերյալ պայմանագրեր են կնքվել նրանցից 18-ի հետ:
Ազատանի «խելացի» անասնաշենքը երկրորդն է երկրում. առաջին համանման շենքը նույն ծրագրի շրջանակում կառուցվել է Ստեփանավանում:

 

Calendar of Events

July 2020
S M T W T F S
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1