en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Monday, December 02
These articles are available only in armenian.

Վրեժ Ոսկանյանի նախաձեռնությամբ՝ հայոց պատմության հիմնախնդիրներին նվիրված ֆիլմաշար

Մտահղացման հեղինակը դոցենտ Վրեժ Ոսկանյանն է: Հայոց պատմության առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող եւ արդիական հնչողություն ունեցող թեմաների վերաբերյալ ֆիլմաշար ստեղծելու գաղափարը քննարկվել է նախ ՀԱԱՀ ղեկավարության, ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատասխանատուների հետ: Այն ուղղված կլինի հատկապես ոչ մասնագիտական կրթություն ստացողներին, թեեւ, ենթադրվում է, որ հետաքրքվածների լսարանն ավելի ընդգրկուն կլինի:

Պարոն Ոսկանյանը համոզված է, որ պատմության հարցերի դիտարկումը՝ թարմ հայացքի եւ ժամանակակից մատուցման շնորհիվ, առավել գրավիչ կլինի երիտասարդների համար, կնպաստի նրանց հայեցի դաստիարակությանը, անխոցելի արժեհամակարգի ձեւավորմանը:
Ֆիլմաշարի առաջին բաղադրիչը նվիրված է լինելու Տրդատ Գ-ի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի գործունեությանը եւ քրիստոնեության ընդունման՝ մեր ժողովրդի պատմության մեջ միանգամայն նոր էջ բացող ժամանակաշրջանին: Հարցը լուսաբանելու նպատակով Վրեժ Ոսկանյանը ՀԱԱՀ ուսխորհրդի, առաջին կուրսերի ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 30-ին այցելել են Խոր Վիրապ վանական համալիր: Նրանց սիրով ընդունել, զրուցել, երիտասարդներին հուզող հարցերին պատասխանել է վանահայրը՝ Հայր Հարությունը: Այս կարեւոր ձեռնարկի մասին տեղեկատվություն է սփռել նաեւ «Շողակաթ» հեռուստաընկերությունը:
Ուսանողները խորապես տպավորված են վերադարձել ուղեւորությունից (առիթ են ունեցել զրուցելու նաեւ կաթոլիկ եկեղեցու հոգեւոր հայրերի հետ): Նրանցից շատերը թեեւ բազմիցս եղել են Խոր Վիրապում, սակայն միանգամայն նոր լույսի տակ են դիտարկել, թվում է՝ մինչեւ վերջ, հայտնի փաստերն ու իրադարձությունները:

 

Calendar of Events

July 2020
S M T W T F S
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1