en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Tuesday, December 03
These articles are available only in armenian.

Գյուղտեխնիկան դառնում է տեխնոլոգիական. ցուցահանդեսից վերադարձել են լավ պաշարով 

ՀԱԱՀ Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման եւ տեխնիկայի շահագործման ամբիոնի դոցենտներ Արթուր Ալթունյանը եւ Ալբերտ Գրիգորյանը նոյեմբերի 19-22-ին մասնակցել են ՌԴ Կրասնոդար քաղաքում կայացած Գյուղատնտեսական տեխնիկայի, սարքավորումների եւ բուսաբուծական մթերքների արտադրության ու վերամշակման նյութերի 26-րդ միջազգային ցուցահանդեսին: Սա Ռուսաստանում ամենախոշոր գյուղատնտեսական ցուցահանդեսն է, որը զբաղեցնում է մոտ 65000 մ² տարածք: Այս տարի մասնակցում էր ավելի քան 700 պատվիրակ 35 երկրներից:

Համաշխարհային նորագույն ագրոտեխնոլոգիաներին ծանոթանալու համար ցուցահանդեսը լավագույն հնարավորություն է ագրոպարենային համալիրի մասնագետների համար: ՀԱԱՀ դասախոսների համար այն նաեւ գերազանց հնարավորություն էր նոր գործարար կապեր հաստատելու համար: Ըստ պարոն Ալթունյանի, այդ կապերը կնպաստեն համալսարանում գյուղմեքենայացման եւ ավտոմատացման ուղղությամբ կատարվող գիտական թեմաների բովանդակային թարմացմանը, նոր ու մրցունակ գաղափարների իրականացմանը։
Համալսարանի ղեկավարության աջակցությամբ իրականացված այցի ընթացքում մեր մասնագետներն ունեցել են մի քանի պլանավորված հանդիպումներ գյուղտեխնիկա եւ մեքենամասեր արտադրող ռուսաստանյան եւ իտալական ընկերություններին ներկայացուցիչների հետ: Ալթունյանը լիահույս է, որ համալսարանում իրականացվող գիտական ծրագրի շրջանակում որակյալ, հուսալի եւ խնայող մեքենասարքավորումների մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը երկար չի սպասեցնի:
Մեր մասնագետները ծանոթացել են ճշգրիտ եւ «խելացի» գյուղատնտեսության մեջ կիրառվող տեխնոլոգիաներին: «Փաստ է, որ գյուղատնտեսական տեխնիկան գնալով ավելի ու ավելի տեխնոլոգիական է դառնում: Մենք որպես ագրոտեխնոլոգիական կրթության ճանապարհ բռնած համալսարան, պարտավոր ենք դեպի թվային տեխնոլոգիաների դաշտ անցումը դարձնել մեր ուսանողների սեփականությունը, նրանց սովորեցնել, թե ինչպես պետք է բարձրացնել տեխնոլոգիական գործընթացի արտադրողականությունը, ճշգրտությունը, ռեսուրսախնայողությունը», - ասում է Արթուր Ալթունյանը:
Մերոնց ուշադրությունը գրավել են վակուումային ճշգրիտ ցանքի ապարատները, գիրոսկոպի միջոցով դիրքային կողմնորոշմամբ սրսկիչները, բնական գազով աշխատող, բարձր հզորության New Holland ֆիրմայի տրակտորները:
Ալթունյանը եւ Գրիգորյանը վերադարձել են մասնագիտական նյութերի, կատալոգների, կոնտակտային տվյալների բավականին պատկառելի պաշարով, որից պատրաստ են բաժին հանել Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի իրենց գործընկերներին (2-րդ մասնաշենք, 212 կամ 227 սենյակ):

 

Calendar of Events

July 2020
S M T W T F S
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1