en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Wednesday, December 04
These articles are available only in armenian.

ԱՄՆ դեսպանն այցելեց ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն 

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Դեկտեմբերի 3-ին այցելեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի պատասխանատուների ուղեկցությամբ: Սա դեսպան Թրեյսիի առաջին այցելությունն էր Ագրարային համալսարան:

ԱՄՆ դեսպանին ընդունեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ԱՈՒԿ-ի եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի (ICARE) տնօրեն Արթուր Գրիգորյանը: Պարոն Ուռուտյանը դեսպանին ծանոթացրեց ԱՈՒԿ-ի պատմությանը, մասնագիտական աշխատաշուկայում շրջանավարտների հաջողություններին, համալսարանում իրականացվող բարեփոխումների շատ ասպեկտներում ԱՈՒԿ-ի մոդելի օգտագործման գործելակերպին եւ, անշուշտ, համալսարանի՝ որպես ապագա ագրոտեխնոլոգիական կրթագիտական գերազանցության կենտրոնի, զարգացման ծրագրերին:

Արթուր Գրիգորյանի օգնությամբ դեսպան Թրեյսին իմացավ նաեւ գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտում ICARE հիմնադրամի իրականացրած հետազոտական ծրագրերի մասին:
ԱՈՒԿ-ի «Երազանքների սրահ»-ում դեսպան Թրեյսին երկուստեք հաճելի ու բովանդակալից հանդիպում ունեցավ ԱՈՒԿ-ի բակալավրիատի կրտսեր ու ավագ կուրսերի ուսանողների հետ: Դեսպանի հարցերը, մեկնաբանություններն ու խորհուրդները վերաբերում էին ԱՈՒԿ-ում սովորելու առավելություններին, ապագա մասնագիտական կարիերայի վերաբերյալ ծրագերերին, Հայաստանի տնտեսության մեջ իրենց կատարելիք ներդրման վերաբերյալ պատկերացումներին: Տիկին դեսպանին մասնավորապես հետաքրքրում էին մայրաքաղաքից դուրս, մարզերում մեր շրջանավարտների հնարավոր աշխատանքային գործունեության հնարավորությունները:

Հանդիպման ավարտին դեսպան Թրեյսին նշեց, որ շատ տպավորված է Ագրարային համալսարան եւ ICARE հիմնադրամ իր առաջին այցելությունից եւ խոստացավ անպայման նորից այցելել: Մեր համալսարանի Ոսկեհատի տնտեսությունում ուսանողների անմիջական մասնակցությամբ արտադրված գինուց հաճույքով բաժին հանեցինք ԱՄՆ դեսպանին, որը մի քանի ամսում հասցրել է հասկանալ ու սիրել Հայաստանն ու հայկական գինին:

 

Calendar of Events

July 2020
S M T W T F S
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1