en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Wednesday, December 04
These articles are available only in armenian.

Գիտակ, համեստ, ազնիվ գործարարը. հանդիպում «Արարատ» սննդի կոմբինատի հիմնադրի հետ 

Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վարդան Ալեքսանյանը վերնագրում բերված հատկանիշներով բնութագրեց հյուրին՝ «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, Պահածոյագործների եւ հյութ արտարողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանին: Պարոն Ալեքսանյանի հավաստմամբ, օրվա բանախոսը շատ է կարեւորում կրթություն-գիտություն-արտադրություն կապը: Ավելին, պարոն Թարվերդյանը բծախնդրորեն ուսումնասիրել է ՀԱԱՀ նոր ուսումնական պլաններն ու էական առաջարկություններ է արել դրանք լավարկելու ուղղությամբ: Չէ որ այստեղ են կրթվում իրենց ձեռնարկության վաղվա աշխատակիցները, կադրերը:

Առաջին կրթությամբ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտած Թարվերդյանը հենց սկզբից խոստովանեց. «Այս բուհը շատ ուշ է դարձել հարազատ»: Արդեն «հարազատ» դարձած համալսարանի դերը շատ է կարեւորում, որովհետեւ համոզված է, որ երկրի տնտեսության մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը եղել ու մնալու է էական, շոշափելի:
Ասում է. եղբոր հետ ուզում-երազում էին մնայուն մի գործ անել երկրի տնտեսության համար եւ 2011-ին հիմնեցին կոմբինատը՝ քայլ առ քայլ (հյութ ներկրողից մինչեւ արտադրող) ավելացնելով տեսականին, արտադրության ծավալները: Մանրակրկիտ էին ուսումնասիրում շուկան-առաջարկը-պահանջարկը-գնագոյացումը-արտահանման հասցեները:
Երվանդ Թարվերդյանը հանգամանորեն ներկայացրեց կոմբինատի կառուցվածքը, հաջողության իրենց բանաձեւը՝ ժամանակակից տեխնոլոգիաներ, արտադրանքի բարձր որակ, խելամիտ գներ, արտադրության խիստ վերահսկողություն, հումքի ձեռքբերում անմիջապես գյուղացուց կամ ֆերմերից:
Լսարանում հիմնականում տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսական կազմն էր եւ բազում հարցեր տվեցին ու ստացան հիմնավոր պատասխաններ: Հանդիպումը շատ հետաքրքիր էր եւ… բնականաբար, երկար տեւեց: Ներկաները «սպառնացին», որ հաջորդ հանդիպումը կլինի «Արարատում»:

 

Calendar of Events

August 2020
S M T W T F S
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5