en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Thursday, December 05
These articles are available only in armenian.

Բելառուսի դեսպանի այցը Ագրարային համալսարան 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը դեկտեմբերի 4-ին ընդունել են ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին եւ դեսպանության ավագ խորհրդական Սերգեյ Տրոցյուկին:

Քննարկվել են դասպանության եւ համալսարանի միջեւ գործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Հյուրերը ներկայացրել են Բելառուսում գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ներկայիս իրավիճակը, գյուղատնտեսության համար արտադրամիջոցներ արտադրող ձեռնարկությունների առկա հնարավորությունները, զարգացման ներուժը, ինչպես նաեւ ՀԱԱՀ-ի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ համալսարանում իրականացվող բարեփոխումների գործընթացին նպաստ բերելու համատեքստում:
Բելառուսական կողմի հավաստիացմամբ, համալսարանի ագրոճարտարագիտական լաբորատորիաներն ու լսարանները կարող են հագեցվել Բելառուսում արտադրվող ուսումնագիտական նյութերով՝ ստենդներ, վարժասարքեր, լաբորատոր այլ նյութեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Բելառուսի դեսպանության պատասխանատուներին համալսարան հրավիրելու մասին, ովքեր Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի աշխատակիցներին ավելի հանգամանալից ձեւով կներկայացնեն համալսարանի ճարտարագիտական ենթակառույցները վերոնշյալ նյութերով համալրելու հնարավորությունները:
Դեսպան Նազարուկի եւ խորհրդական Տրոցյուկի հետ ՀԱԱՀ-ի ղեկավարների հանդիպումը ի հայտ բերեց նաեւ Բելառուսի գյուղատնտեսության զարգացման՝ ներկայումս ձեւավորվող մոդելի առանձնահատկությունները, որոնք ոչ միայն հետաքրքիր են մեր համալսարանի հետ գործակցության, այլեւ բարեկամ երկրների միջեւ ոլորտում ընդհանուր գործակցության հետագա զարգացման տեսակետից:

 

Calendar of Events

May 2020
S M T W T F S
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6