en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Thursday, December 05
These articles are available only in armenian.

Գիտագործնական հանդիպում ՋՕԸ-ում 

Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի «Հողաբարելավում, հողային եւ ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» մասնագիտության 4-րդ եւ 5-րդ կուրսերի ուսանողները գիտագործնական սեմինար անցկացրին «Երեւան» ջրօգտագործողների ընկերությունում, որի գործադիր տնօրենն է ՀԱԱՀ–ի շրջանավարտ Մերուժան Ասատրյանը: Նա ներկայացրեց ընկերության կառուցվածքը, խնդիրները, հաջողությունները, խոսեց նաեւ արդի ջրաչափական տեխնոլոգիաներից առավել արդյունավետի՝ SCADA համակարգի մասին: Սեմինարին ելույթներով, հարցադրումներով եւ վերլուծություններով հանդես եկան ՋՕԸ-ի մասնագետները, ՋՌԿ ամբիոնի դասախոսները, ուսանողները:

Ջրային ռեսուրսների ամբիոնի մասնագետ Արմինե Համբարձումյանի փոխանցմամբ՝ առավել հետաքրքրություն էին ներկայացնում պրակտիկ ջրաչափության, ներտնտեսային ջրօգտագործման պլանների, ոռոգման ջրի կառավարման, արդյունավետության բարձրացման հարցերի մեկնաբանությունները, առկա խնդիրները եւ դրանց հնարավոր լուծման ուղիները:
Սեմինարին ներկա էր նաեւ «Գրին ֆարմեր» ընկերության ջերմատան լաբորատորիայի ղեկավար, ՀԱԱՀ 2017թ. շրջանավարտ Վլադիմիր Ստեփանյանը: Նա պատմեց ջերմատներում կաթիլային ոռոգման ներդրման արդի տեխնոլոգիաների, դրանց հեռավար կառավարման համակարգերի առավելությունների մասին:
Ելույթներով հանդես եկան պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, դոցենտ Ռուզան Ղազինյանը, ՋՕԸ-ի պատասխանատուները: Մասնավորապես արձանագրվեց մեր ուսանողների պատրաստակամությունը՝ մասնակցելու ՋՕԸ-ի շինարարական, վերանորոգման, նախագծային եւ շահագործական աշխատանքներին: Պրոֆեսոր Եղիազարյանը մասնակիցներին տեղյակ պահեց, որ շուտով ՀԱԱՀ-ում կբացվի ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոն, որի շրջանակում պայմանավորվածություն ձեռք բերվեց սերտ համագործակցություն ստեղծել կենտրոնի և ՋՕԸ-ի միջեւ:
«Երեւան» ՋՕԸ-ի տնօրենը մեծ պատրաստակամություն հայտնեց աջակցելու մեր ուսանողներին ջրային ռեսուրսների ներտնտեսային կառավարման տարբեր գործընթացներում ներգրավելու հարցում:

 

Calendar of Events

May 2020
S M T W T F S
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6