en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Friday, December 06
These articles are available only in armenian.

Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժինն ավարտեց վերապատրաստումները. արդյունավետությունը տարբեր լսարաններում տարբեր է

armine-abr_dec1ՀԱԱՀ-ի միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի՝ միջազգային գիտական ծրագրեր գրելու վերաբերյալ կարողությունների զարգացման հերթական եւ արդեն վերջին վերապատրաստման մասնակիցներն այս անգամ ՀԱԱՀ-ի Կենսատեխնոլոգիայի եւ սննդագիտության եւ Գյուղատնտեսության մեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցներն էին: 

Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի վարիչ Արմինե Աբրահամյանը ներկայացրեց դրամաշնորհային ծրագրերի կառուցվածքն ու դրանց դիմելու կարգը՝ սկսած հայտն ուսումնասիրելուց մինչեւ բովանդակային առանձնահատկություններ ու տեխնիկական չափանիշներ, ինչպես ներկայացնել գաղափարը, որ այն լինի տպավորիչ եւ հետաքրքրի ֆինանսավորող կազմակերպությանը: Նա անդրադարձավ նաեւ ագրոպարենային համակարգում ֆոնդահայթայթման առանձնահատկություններին, ռազմավարական ուղղություններին, ներկայացրեց հարթակներ, որտեղ կարելի է գտնել դրամաշնորհային ծրագրերի հայտերի օրինակներ:
Ամփոփելով անցած ուսումնական տարվա վերջին մեկնարկած կարողությունների զարգացման վերապատրաստումների շարքը՝ Արմինե Աբրահամյանը նշեց, որ վերապատրաստման արդյունավետությունը տարբեր լսարաններում տարբեր է եղել՝ կախված մասնակիցների շահադրդվածությունից, տարիքային եւ մասնագիտական առանձնահատկություններից: Այնուամենայնիվ, դրական տեղաշարժ նկատելի է: «Ուրախալի է, որ դասընթացներից հետո շատերն արդեն փորձում են ինքնուրույն ինչ-որ բան նախաձեռնել, մի քանիսի հետ սկսել ենք աշխատել տարբեր ծրագրային առաջարկների հայտերի մշակման ուղղությամբ: Մեզնից ամեն մեկը չի կարող անել ամեն ինչ, բայց բոլորս միասին կարող ենք ինչ-որ բան անել»,- ասում է տիկին Աբրահամյանը:
Նշենք, որ ՀԱԱՀ-ի միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի իրականացրած 5 վերապատրաստումներին ընդհանուր առմամբ մասնակցել է համալսարանի երկու գիտահետազոտական ինստիտուտնների, վեց հետազոտական կենտրոնների եւ Կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայի ավելի քան 150 աշխատակից:

 

Calendar of Events

August 2020
S M T W T F S
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5