en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Friday, December 06
These articles are available only in armenian.

Դեկտեմբերի 7-ի նախօրյակին. Իրազեկություն նշանակում է պաշտպանվածություն 

Եթե 1988-ի աղետալի երկրաշարժի ժամանակ Հայաստանն ունենար աղետների արագ արձագանքման այնպիսի զարգացած ծառայություն, ինչպիսին այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունն է եւ եթե մարդիկ ունենային երկրաշարժի ժամանակ դիմակայության վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն, ինչպիսին այսօր մեր համալսարանում հրամցրեցին ծառայության աշխատակիցները, ապա 25 հազար զոհերի կեսից ավելին կփրկվեին:

Դեկտեմբերի 7-ի նախօրյակին Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանի եւ Կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ Հովհաննես Հակոբյանի նախաձեռնած միջոցառումը շատ դրվատելի էր եւ արդյունավետ՝ թե համակողմանիությամբ եւ թե բազմամարդությամբ:
Երկրաշարժի դեպքում բնակչության առավելագույն պաշտպանվածությանը միտված արժեքավոր տեղեկություններ փոխանցեցին ԱԻՆ Փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության «Նաիրիտ գործարան» ՓԲԸ պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Հովհաննես Ղազազյանը, խմբերի հարամանատարներ, փ/ծ մայոր Արա Հովակիմյանը եւ կապիտան Դավիթ Խաչատրյանը: Ցուցադրվեց նաեւ պրոֆեսիոնալ բարձր մակարդակով պատրաստված ուսուցողական տեսաֆիլմ երկրաշարժին նախապատրաստվելու, երկրաշարժից ճիշտ պաշտպանվելու գործողությունների եւ երկրաշարժից հետո անհրաժեշտ վարքագծի վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ-ի Փրկարար ծառայությունն այսօր տարածաշրջանում առաջատարն է: 2015թ.-ից այն ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ է, ընդ որում այդ կազմակերպության կազմի մեջ եղած ոչ մեծաթիվ երկրները գլխավորապես զարգացած հզոր երկրներ են: Ծառայությունը համալրված է միջազգային չափանիշներով մրցունակ եւ նվիրյալ մասնագետներով, ինչպես նաեւ ամենաարդիական սարքավորումներով:

Երկրաշարժի 31-րդ տարելիցի շրջանակում Կենսագործունեության անվտանգության ամբիոնն այլ միջոցառումներ էլ է իրականացրել: Մասնավորապես դեկտեմբերի 4-ին Երեւանի փրկարարական վարչության համար 8 հրշեջ-փրկարարական ջոկատում կենսագործունեության անվտանգություն մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողների համար բաց դաս է անցկացրել Կենսաանվտանգության ամբիոնի դոցենտ Ռոբերտ Արտեմյանը՝ «Հրդեհապայթյունային անվտանգություն» առարկայի ծրագրի շրջանակում: Ուսանողները նաեւ հերթափոխի պետի տեղակալի օգնությամբ ծանոթացել են հրդեհամարման տեխնիկային եւ հրշեջների գործառույթներին:

Տարիներ շարունակ ասվել ու գրվել է, որ 88-ին մեր ժողովրդին պատուհասած մեծ ողբերգությունից մենք պարտավոր ենք դասեր քաղել: Փրկարար ծառայությունը ոչ միայն դասեր է քաղել, այլեւ դարձել է մեր նվիրական երկրի ու մեր դեռ անկատար պետության հզոր սյուներից մեկը: Մնում է, որ բնակչությունը պատշաճ կերպով իրազեկված լինի աղետների եւ հատկապես երկրաշարժի ռիսկից պաշտպանվելու տեսակետից: 
Եվս մեկ անգամ շեշտենք, որ ծառայության աշխատակիցների՝ մեր ուսանողներին ու դասախոսներին այսօր փոխանցած տեղեկությունները մեծապես արժեքավոր են: Իրազեկ լինել՝ նշանակում է պաշտպանված լինել: Շնորհակալություն պարոնայք սպաներին՝ մեր պաշտպանվածությունն ավելացնելու համար:

 

Calendar of Events

May 2020
S M T W T F S
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6