hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոն

A.Voskanyan

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Ոսկանյան Աշոտ Երջանիկի

Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ամբիոնը կազմավորվել է 1933թ.: Մի քանի տարի անց այն վերանվանվեց Տնտեսությունների կազմակերպման, ապա`Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ու պլանավորման ամբիոն: 2004թ. Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման, Արտադրության կառավարման և իրավագիտության հիմունքների ամբիոնների միավորմամբ կազմավորվեց Ագրոբիզնեսի կառավարման ամբիոնը, որի վարիչ ընտրվեց պրոֆ. Է.Ս. Ղազարյանը: 2008թ. սեպտեմբերին ամբիոնի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորվեց ագոբիզնեսի կազմակերպման ամբիոնը: 2017 թվականին ագոբիզնեսի կառավարման և ագոբիզնեսի կազմակերպման ամբիոնների միավորմամբ ձևավորվել է ագոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնը, իսկ ամբիոնի վարիչ է ընտրվել Հ. Ղազարյանը:
Ամբիոնի պրոֆեսորները, դոցենտ-ները և ավագ դասախոսները մեծ աշխատանք են կատարել բակա-լավրային ուսուցման մասնագետ-ների պատրաստման համար առարկայական ծրագրերի կազմման ուղղությամբ: Ամբիոնում դասավանդվող բոլոր առարկաների համար  կազմվել են ներկայիս պահանջները բավարարող առարկայական ծրագրեր` հիմք ընդունելով նախօրոք կազմված ու հաստատված չափորոշիչները:
Ուսումնական և ուսումնամե-թոդական աշխատանքերի հետ մեկտեղ ամբիոնի դասախոսների գերակշիռ մասը կատարում է նաև ակտիվ գիտահետազոտական աշ-խատանք` զգալի ավանդ ներդնե-լով ագրարային տնտեսագիտու-թյան զարգացման գործում: : 
Որոշակի աշխատանք է կատարվել գիտամանկավարժական կադրերեի պատրաստման ուղղությամբ: 2000-2017թթ պրոֆեսորներ Գ.Դավթյանի, Ս.Ավետիսյանի, Լ.Մարգարյանի, Հ.Ծպնեցյանի և դոցենտ Հ.Ղազարյանի ղեկավարությամբ 34 ասպիրանտ և հայցորդ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Ամբիոնը ակտիվ աշխատանքներ է տանում ինչպես ուսումնադաս-տիարակչական, այնպես էլ ուսումնա-մեթոդական և գիտահետազոտական աշխատանքների իրականացման ուղղությամբ: Ամբիոնը իր գործունեությունը իրականացնում է ՀՀ-ում կրթության և ագրարային ոլորտի բարեփոխումների ռազմավարության պահանջներին համապատասխան: Ամբիոնում մշակվում են նոր առարկայական ծրագրեր, որոնք համապատասխանում են ժամանակի պահանջներին: Վերջին ժամանակներս կատարվել են լուրջ փոփոխություններ ամբիոնում դասավանդվող առարկաների գծով ուսումնական պլաններում: Առարկայական ծրագրերը մշակվել են նոր ուսումնական պլաններին համապատասխան: 2017թ –ին մի շարք առարկաներ վերանվանվել են ելնելով անհրաժեշտությունից՝ «Գյուղատնտեսական արտադրության կազմակերպում» առարկան «Ֆերմերային տնտեսությունների կազմակերպում և կառավարում» առարկայի:
Դասախոսների կողմից հրատարակվել են բազմաթիվ հոդվածներ, որոնցից 40-ը միջազգային գիտաժողովներում: Ընթացքի մեջ է մասնագիտական 5 գրքերի հրատարակչությունը: Այժմ ամբիոնն ունի 3 ասպիրանտ , 9 հայցորդ և 2 դոկտորանտ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Խաչատրյան Լիանա Ալբերտի- տ.գ.թ., դոցենտ

  1. Մակարյան Ռոբերտ Ասքանազի - տ.գ..թ., դասախոս
  2. Մարգարյան Լևոն Արամայիսի - գ. գ.թ., պրոֆեսոր
  3. Ղազարյան Էդուարդ Սերգեյի - տ.գ.դ., պրոֆեսոր
  4. Բադալյան Մանվել Էդիկի - տ.գ.թ., դոցենտ
  5. Շահբազյան Ալվարդ Սերգեյի - տ.գ.թ., դոցենտ
  6. Մանուկյան Հռիփսիմե Գալուստի - տ.գ.թ., դոցենտ
  7. Հարությունյան Արման Համլետի - տ.գ.թ., դոցենտ
  8. Խալաթյան Ծովաչ Բոգդանի - տ.գ.թ., դոցենտ
  9. Գրիգորյան Մերի Համլետի - տ.գ.թ., դոցենտ
  10. Աղասարյան Լուսինե Արտյուշայի - տ.գ.թ., դոցենտ
  11. Գրիգորյան Նելլի Կորյունի - տ.գ.թ., դասախոս
  12. Հովհաննիսյան Մագդա Նվերի - տ.գ.թ., դասախոս
  13. Հովհաննիսյան Մարիաննա Էդուարդի - տ.գ.թ., դասախոս
  14. Ալեքսանյան Իլոնա Զավենի - տ.գ.թ., դասախոս
  15. Դանիելյան Վահե Մաքսիմի - տ.գ.թ., ասիստենտ
  16. Գևորգյան Հասմիկ Գրիգորի - դասախոս
  17. Տիգրանյան Նելլի Ոստանիկի - դասախոս
  18. Մարգարյան Մերի Արայիկի - տ.գ.թ. ասիստենտ
  19. Նիկողոսյան Հայկանուշ Պանդուխտի - ասիստենտ
  20. Վարդանյան Լիլիթ Ատոմի - ասիստենտ
  21. Պարսյան Աննա Հակոբի - ասիստենտ
  22. Շահբազյան Անժելա Աշոտի - ասիստենտ
  23. Երիցյան Հովհաննես Կարոյի - տ. գ. թ., ասիստենտ
  24. Անտոնյան Հայկուհի Հրաչյայի- ասիստենտ
  25. Գասպարյան Նարինե Վալերիի - ասիստենտ
  26. Հայրապետյան Արմեն Արայի - տ. գ. թ., ասիստենտ
  27. Կարապետյան Բելլա Նվերի - 1-ին կարգի լաբորանտ
  28. Քոչարյան Ծովինար Վրույրի - 2-րդ կարգի լաբորանտ
  29. Սարիբեկյան Եվա Արայիկի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները

«Ֆերմերային տնտեսությունների կազմակերպում և կառավարում», «Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում», «Միջազգային բիզնես», «Արտադրության կազմակերպումը սննդի ձեռնարկություններում», «Աշխատանքի կազմակերպումը ԱՊՀ կազմակերպություններում», «ԱՊՀ զարգացման կանխատեսում և պլանավորում», «Գյուղատնտեսական կոոպերատիվներ», «Մենեջմենթ», «Ռազմավարական կառավարում», «Հանրային կառավարում», «Գործարար վարվելակերպ», «Կառավարումը տրանսպորտային կազմակերպություններում» և այլ մասնագիտական առարկաներ:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I  մասնաշենք, 241 սենյակ
Հեռ. (37412) 56 00 12, ներքին՝ 2-78, 3-14, 3-87

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10