hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն



Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը ստեղծվել է 2000թ., ՀԱԱՀ-ի, Տեխասի A&M համալսարանի և ԱՄՆ գյուղդեպարտամենտի գործակցային համաձայնագրի հիման վրա: Կենտրոնը ագրոպարենային համակարգի և հարակից ոլորտների համար պատրաստում է տնտեսագիտական, շուկայագիտական և կառավարման լայն մտահորիզոն ունեցող մասնագետներ` անգլերենի գերազանց իմացությամբ և արդիական հաղորդակցական հմտություններով: 2010թ.-ից գործում է ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը (MAB)՝ տարածաշրջանում միակը, որը մասնագիտացված է Ագրոբիզնեսի տնտեսագիտության ոլորտում: ԱՈՒԿ-ն առաջարկում է ագրոբիզնեսի և շուկայաբանության 2 տարվա բակալավրական և 2 տարվա մագիստրոսական ծրագրեր: Ուսումնական պլանները հիմնված են Տեխասի A&M համալսարանի գյուղատնտեսական տնտեսագիտության համապատասխան ուսումնական պլանների վրա: Ուսուցումն իրականացվում է անգլերենով: Դասախոսները ԱՄՆ և եվրոպական առաջատար համալսարաններում գիտական աստիճաններ ստացած հայ և ամերիկացի մասնագետներ են: Շրջանավարտները ստանում են ՀԱԱՀ-ի դիպլոմ, ինչպես նաև Տեխասի A&M համալսարանի ավարտական վկայական: 2019թ. մարտի դրությամբ ԱՈՒԿ-ի բակալավրիատն ավարտել է 507 ուսանող. ևս 108-ը ավարտել է մագիստրոսական ծրագիրը: Շրջանավարտներից մոտ 60-ը Վրաստանի Հանրապետությունից են: Ավարտելուց 3-4 ամիս անց շրջանավարտների ավելի քան 90 տոկոսն արդեն մասնագիտական աշխատանքի է անցնում՝ ՀՀ միջինից առնվազն կրկնակի բարձր միջին աշխատավարձով:

ԱՈՒԿ-ն ապահովում է եզակի կրթական միջավայր, որտեղ արժևորվում են նախաձեռնողականությունը, ինքնուրույն աշխատանքը, ստեղծագործական մոտեցումն ու սեփական երկրին օգտակար լինելու պատրաստակամությունը: Ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների կիրառումը լիարժեք աշխատանքային միջավայր է ստեղծում ուսանողների համար: ՈՒսանողների համար ուսումնաարտադրական պրակտիկայի հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի և արտերկրի ագրոբիզնեսի ձեռնարկություններում, ֆերմերային կազմակերպություններում, բանկերում և հասարակական կազմակերպություններում: ԱՈՒԿ-ի ուսանողները մրցակցային ակնհայտ առավելություններ ունեն ուսանողների փոխանակման և արտերկրում ուսումնառության ծրագրերին մասնակցելու առումով: Իր հերթին ԱՈՒԿ-ն իր ուսումնահետազոտական հարուստ բազայով ամեն տարի ուսանողներ է ընդունում տարբեր երկրներից մեկ կամ երկու կիսամյակ սովորելու կամ ուսումնաարտադրական պրակտիկա անցկացնելու նպատակով:Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը ծավալում է գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտի հետազոտական լայն գործունեություն՝ ուսումնասիրելով տարբեր թեմաներ և արդյունքները ներկայացնելով ազգային և միջազգային գիտաժողովների ժամանակ:Պրոֆեսորադասախոսական կազմից բացի, հետազոտական աշխատանքներին ներգրավվում է նաև ԱՈՒԿ-ի ուսանողների մոտ մեկ քառորդը:Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատ ընդունվելու համար դիմորդը պետք է բավարարի հետևյալ պահանջներից առնվազն մեկը՝
  • ավարտած լինի ՀԱԱՀ ագրոբիզնեսի և շուկայաբանության կամ այլ մասնագիտությունների առաջին երկու կուրսերի ծրագիրը և ցուցաբերի անգլերենի բավարար իմացություն,
  • ավարտած լինի ՀԱԱՀ-ն` այլ մասնագիտությունների գծով կամ՝ այլ պետական բուհ: Մագիստրոսական ծրագիր ընդունվելու համար պահանջվում է՝
  • բակալավրի աստիճան՝ առնվազն 3.0 միջին գնահատականով (հնարավոր 4.0-ից).
  • բակալավրիատում անցած լինի հաշվապահություն, վիճակագրություն, մակրոտնտեսագիտություն, միկրոտնտեսագիտություն կամ գյուղատնտեսական տնտեսագիտություն առարկաները.
  • տիրապետի անգլերենին և ունենա համակարգչային հմտություններ:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելեք Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի կայք   www.icare.am
 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10