hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

arks_hakobyan
Վարժարանի տնօրենի պաշտոնակատար՝
Արաքս Միշայի Հակոբյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը հիմնադրվել է 1997 թվականին: Որպես հանրակրթական ծրագրեր իրականացնող կենտրոն` նպաստում է համալսարանը մասնագիտական կողմնորոշում ունեցող քաղաքաբնակ և գյուղաբնակ աշակերտներով համալրելուն: Վարժարանի հիմնադրման օրվանից տնօրենն է ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Սարգսյանը:
Վարժարանը ՀՀ տարբեր մարզերում ունեցել է շուրջ 60 հոսքային դասարաններ:Անցած ժամանակահատվածում վարժարանից և հոսքային դասարաններից ագրարային համալսարան է ընդունվել մոտ 2500 շրջանավարտ, որոնց մեծ մասն ուսումնառության ընթացքում ցուցաբերել է բարձր առաջադիմություն ու հետաքրքրություն ընտրած մասնագիտության նկատմամբ:
Հենակետային վարժարանՀատկանշական է, որ նրանցից ավելի քան 20-ն այժմ գիտության թեկնածուներ են և դասավանդում են համալսարանի տարբեր ամբիոններում: Վարժարանն ավարտած շատ աշակերտներ համալսարան ընդունվելուց հետո ուսումը շարունակել են ԱՄՆ-ի Տեխասի համալսարանի Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթական միջազգային կենտրոնում (մոտ 100 շրջանավարտ):
Վարժարանի մանկավարժները հրատա-րակել են ուսումնաօժանդակ ձեռնարկներ, որոնք ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորվել են ինչպես վարժարանի, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտների համար:
Մասնագիտական կողմնորոշումը կարևորագույն քայլերից մեկն է մարդու կյանքում, որի ճիշտ լուծումից է կախված ոչ միայն անհատի, այլև հասարակության ապագան, ազգի զարգացման առաջընթացն առհասարակ:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը սկսում է 2019-2020 ուստարվա ընդունելությունը 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում՝ տնտեսագիտական, ճարտարագիտական, տեխնոլոգիական և ագրարային հոսքերով:

  • ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Անգլերեն», «Հայոց լեզու» առարկաների խորացված ուսուցմամբ)
  • ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաների խորացված ուսուցմամբ)
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաների խորացված ուսուցմամբ)
  • ԱԳՐՈՆՈՄԻԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Քիմիա» կամ «Կենսաբանություն» առարկաների խորացված ուսուցմամբ)

Վարժարանի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  1. դիմում (լրացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդունող հանձնաժողովում ծնողի կամ ծնողին փոխարինող անձի կողմից),
  2. 9-ամյա կրթության վկայականի բնօրինակը (մինչև վկայականի ստացումը տեղեկանք դպրոցից),
  3. 2 լուսանկար (3x4 չափի),
  4. ծննդյան վկայականի պատճեն,
  5. տեղեկանք դիմորդի առողջության մասին սպասարկող բուժ. հիմնարկից:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Հայաստանի ազգային ագրարային համալսարան` ընդունող հանձնաժողով:

Փաստաթղթերն ընդունվում են 2019թ.-ի հունիսի 3-ից, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-17:00:

Հասցե` Տերյան 74, ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, 220ա սենյակ

Հեռ.` 012-58-58-28:

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10