hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ռոբերտ Հմայակի Սարգսյան

Ծնվել է՝ 01.08.1946թ.

E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար ,
            Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար ,
            Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Կրթություն և վերապատրաստում
2013թ. մասնակցություն, ուսուցչների վերապատրաստման դասընթաց-ներ, «Ֆիզիկա» առարկայից, Կրթության ազգային ինստիտուտ
1978-1994թթ. մասնակցություն, միջազգային գիտաժողովներ` Ստոկհոլմ, Մոնրիալ, Վիեննա, Մոսկվա, Լենինգրադ
1972-1975թթ. ասպիրանտուրա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Բյուրականի աստղադիտարան
1964-1969թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ
1997 թվից մինչ օրս ՀԱԱՀ, հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարան, տնօրեն
1991-2010թթ. Հայաստանի պետական ագրարային համալսարանի ֆիզիկայի ամբիոն, ավագ դասախոս, դոցենտ
1980-1991թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, ֆիզիկայի ամբիոն, ասիստենտ, ավագ դասախոս

Գիտական գործունեություն
1976թ. Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
----թ. դոցենտ:

Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Պարգևատրվել է
2015թ. ՀԱԱՀ ոսկե հուշամեդալով` երկարատև և արդյունավետ աշխատանքի համար
2013թ. Գալիլեո ուսուցչի միջազգային հավաստագրով
2009թ. Ոսկե հուշամեդալով` կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար, ՀՀ ԿԳՆ
2007թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով՝ մանկավարժական երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար
2005թ. ՀՊԱՀ պատվոգրով՝ համալսարանի 75-ամյակի կապակցությամբ:

Գիտական հրապարակումներ
Հրատարակել է ավելի քան 50 գիտական աշխատանքներ, «Ֆիզիկա» առարկայի դասավանդմանը և լաբորատոր աշխատանքներին նվիրված յոթ մեթոդական և հինգ ուսումնաօժանդակ ձեռնարկներ, տպագրել է հինգ գիրք` «Լույսի հավերժաշող ակունք» (2008թ.) , «Ճանապարհորդություն Արեգակնային համակարգում» (2008թ.), «Մարդը և Տիեզերքը» (2010թ.), «Տիեզերքի էվոլուցիան` ըստ Վ.Հ. Համբարձումյանի» (2010թ.), «Վիկտոր Հ. Համբարձումյանի հետնորդները» (2012թ.), «Վիկտոր Հ. Համբարձումյանի պատվիրանները» (2016թ.):

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10