hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կրթաթոշակներ

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

Բուհերի ընդունելության քննությունների ավարտից հետո դիմորդների համար պարզ կդառնա, թե արդյոք հնարավորություն ունեն պետբյուջեից ստանալ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում: «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը» Հայաստանում կրթաթոշակներ է տարամադրում հայաստանյան բուհերում սովորող հայ ուսանողներին։
Հիմնադրամը ստեղծվել է 1986 թվականին Միացյալ Նահանգներում ամերիկահայ բարերարներ Հրայր և Աննա Հովնանյանների կողմից։ Տարբեր ծրագրեր է իրականացրել կրթության ոլորտում։
Հիմնադրամն այսօր կրթաթոշակներ է տրամադրում հայ ուսանողներին՝ մասնակի (ուսման տարեկան վարձի մինչև 50 տոկոսի չափով) փոխհատուցելով նրանց ուսման վարձը հայաստանյան բուհերում։
Հիմնադրամից օգտվելու հերթական մրցույթը կկայանա ս.թ. նոյեմբերի 1-ից 10-ը: Ուսանողների քանակը հաստատուն չէ, 600-800 ուսանող՝ յուրաքանչյուր կիսամյակում։
Կրթաթոշակ տրամադրելու միակ սկզբունքն առաջադիմությունը չէ, կարևոր է նաև ընտանիքի սոցիալական վիճակը: Նախապատվությունը տրվում է սահմանին ծառայածներին, ազատամարտիկների երեխաներին, սահմանամերձ գյուղերում բնակվողներին, ինչպես նաև ակտիվ կամավորական աշխատանքներին ներգրավվածներին։
Ծրագրում ներառված են բոլոր պետական բուհերը, սակայն նախապատվությունը տրվում է Հայաստանի համար արդի մասնագիտություններին, օրինակ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, արվեստ, դիզայն, գյուղատնտեսություն, լրագրություն, իրավաբանություն, բժշկություն, և այլն։
Հովնանյան կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել նաև հայաստանյան բուհերում սովորող, արտերկրի քաղաքացիություն ունեցող հայ ուսանողները:
Ուսաման վարձի փոխհատուցում հիմնականում տրվում է մեկ ամբողջ կիսամյակի համար։ Կրթաթոշակը տրամադրվում է միայն բակալավրիատի կամ մագիստրոսական ծրագրով սովորողներին։ «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամից կրթաթոշակ ստանալու դիմումը կարող եք գտնել այս հղմամբ։ Հետևյալ երկու հղումներով կարող եք գտնել ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություն, և հիմնադրամի կոնտակտային տվյալներ։

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10