hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն

2019 թ.-ից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ՀԱԱՀ-ն իրականացնում է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն (ԱԿԳԿ) հիմնադրելու ծրագիրը: Դրա հիմնական նպատակը ՀԱԱՀ-ում Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնի (ԱԿԳԿ) հիմնումն է, որը համապատասխանելով արդի պահանջներին, խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: Դրամաշնորհի ընդհանուր գումարը (ներառյալ համաֆինանսավորումը) 160.041.250 դրամ է:

Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն, որը կնպաստի կարողությունների ձևավորմանը միտված հետազոտահենք կրթության իրականացմանը, կրթություն-հետազոտություն և բուհ-աշխատաշուկա կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը: Գերազանցության կենտրոնի ստեղծմամբ ՀԱԱՀ կրթական համակարգում կներդրվի անասնաբուժության կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում և նոր մոտեցում՝ բիոէթիկական կրթություն: ԱԿԳԿ-ի կազմում կլինեն երեք հիմնական բաժիններ.

  1. անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին,
  2. անասնաբուժական ժամանակակից կլինիկա,
  3. ուսումնական լսարաններ:

Ստեղծելով նմանատիպ գերազանցության կենտրոն՝ հնարավորություն կստեղծվի պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական ծառայություններ մատուցել ֆերմերներին և գործող անասնաբույժներին: Այն թույլ կտա զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և առավելագույնս նախապատրաստել նրանց ապագա մասնագիտական գործունեության համար: Ծրագիրի շրջանակներում.

  • Կստեղծվի անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին-լաբորատորիա, որտեղ ուսանողները կկարողանան հմտանալ իրենց գործնական հմտությունների և կարողությունների ուղղությամբ՝ կրթության ընթացքում պահպանելով բիոէթիկական նորմերը:
  • Կստեղծվի ժամանակակից անասնաբուժական կլինիկա, որտեղ ուսանողները կզարգացնեն իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները, իսկ կլինիկան միաժամանակ ծառայություններ կմատուցի ազգաբնակչությանը: Կլինիկան գիտական հետազոտությունների իրականացման համար հիմք կհանդիսանա նաև ֆակուլտետի ուսանողների, ասպիրանտների, հետազոտողների և դասախոսների համար:
  • Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, որտեղ տեղական և հրավիրյալ պրոֆեսորների ու մասնագետների կողմից պարբերաբար կիրականացվեն անասնաբուժության ոլորտի մասնագետների և ֆերմերների վերապատրաստումներ, խորհիդատվական ծառայություններ, մասնագիտական որակի բարձրացման միջոցառումներ:

Ակնկալվող արդյունքներն են.

  • սիմուլյացիոն կենտրոնի միջոցով նպաստել համալսարանում իրականացվող կրթության բիոէթիկական նորմերի ապահովմանն ու դրա հետագա խթանմանը,
  • ժամանակակից անասնաբուժական կլինիկայի գործարկման միջոցով թողարկել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով և կարողություններով մասնագետներ,
  • գերազանցության կենտրոնի միջոցով հետազոտական աշխատանքների իրականացում, կրթություն-գիտություն կապի վերականգնում և ընդլայնում, բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդում մասնագետների վերապատրաստումների և որակավորման բարձրացմանը միտված այլ միջոցառումների, համատեղ գիտական աշխատանքների իրականացման միջոցով:

Ներկայացվող ծրագրի թիրախային խմբերն են՝ ՀԱԱՀ ֆակուլտետի և քոլեջի համապատասխան մասնագիտությունների ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, մագիստրանտները, ասպիրանտները, հետազոտողները, ֆերմերները, անասնաբույժները, սննդամթերքի անվտանգության մասնագետները, կենդանիների հիվանդությունների հետազոտմամբ և կանխարգելմամբ զբաղվող տեղական կառույցների ներկայացուցիչները: Նորաստեղծ անասնաբուժության կրթագիտական գերազանցության կենտրոնը կհանդիսանա այդ ոլորտում ներգրավված տարբեր կենտրոններին և առանձին մասնագետներին միավորող յուրահատուկ կառույց: Դրա արդյունքում ոլորտի հիմնախնդիրների վերհանումն ու իրականացվող ծրագրերի գնահատումը կստանա որակական մեկ այլ աստիճան, ինչի արդյունքում կնվազեն կենդանիների վարակիչ հիվանդությունների դեպքերը, կբարելավվի կենսաբանական վտանգների վերահսկման մեխանիզմները, կբարելավվի ազգաբնակչությանը անվտանգ սննդամթերքով ապահովման հիմնախնդիրը: Նորաստեղծ գերազանցության կենտրոնի գործարկումից հետո նախատեսվում է ստեղծել առանձին էլեկտրոնային հարթակ Զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOC) համար, ինչի շնորհիվ բազմաթիվ ներքին և արտաքին շահակիցների համար հասանելի կլինեն ժամանակակից անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության վերաբերյալ տարատեսակ նյութեր: Դասախոսների և կենտրոնի աշխատակիցների համար նախատեսվում է պարբերաբար կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ այս ոլորտում միջազգային փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու համար: Ներկայացված ծրագրի իրականացման դեպքում կստեղծվի անասնաբուժական կլինիկական նորագույն սարքավորումներով, սիմուլյացիոն մուլյաժներով և էլեկտրոնային կրթական ծրագրերով հագեցված և հմուտ աշխատակիցներ ունեցող գերազանցության կենտրոն, որը կունենա գործունեության կրթական, հետազոտական և խորհրդատվական բաղադրիչներ:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում անցկացրած «Լսարանային կահույքի ձեռքբերում» մրցույթի վերաբերյալ տեղեկատվություն

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29

Գրանցվեք նորությունների համար

10