hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Փետրվար 20
   ABioNet ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

2018թ. փետրվարի 5-9-ը Հունաստանի Թեսալոնիկ քաղաքում տրվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + ՀԳ2 ծրագրի «Կենսաարտադրանքների տեխնոլոգիայի ոլորտում գերազանցության հայկական ցանց» (ABioNet – Armenian Network of Excellence in Bio-Products Science and Technology) նախագծի մեկնարկը:

Ծրագրի տևողությունը 36 ամիս է (2017-2020թթ.), իսկ համակարգողը՝ Թեսալոնիկի Ալեքսանդրի անվան տեխնոլոգիական կրթական ինստիտուտը (ATEI): Կոնսորցիումի եվրոպական անդամներն են` Իտալիայի Հանրապետության Տերամոյի համալսարանը, Պորտուգալիայի Հանրապետության Կաթոլիկե համալսարանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դրեզդենի տեխնիկական համալսարանը: Հայաստանի Հանրապետությունից ծրագրի գործընկերներն են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի և Եվրամիության վերոնշյալ երկրների միջև կենսամթերքների արտադրության ոլորտում կրթության, նորարարության և ձեռներեցության համակարգված կապի ստեղծումն է: Նախագծի մասնավոր նպատակն է համատեղ պիլոտային մագիստրոսական ծրագրի ստեղծումը, տարբեր շահառուների համար (ոլորտի դասավանդողներ, ուսումնառողներ) կարողությունների զարգացմանը միտված կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների, աշխատաժողովների կազմակերպումը, ոլորտն անհրաժեշտ սարքավորումներով և նյութատեխնիկական բազայով համալրումը, գործընկեր համալսարանների դասախոսների և ուսանողների կարճաժամկետ և երկարաժամկետ շարժունության ապահովումը:
Ծրագրի մեկնարկին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում էին ծրագրի համակարգող Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնի վարիչ Գայանե Մարմարյանը և աշխատանքային խմբի անդամ, արտաքին կապերի դեպարտամենտի պետ, Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի վարիչ Գարեգին Համբարձումյանը: Ծրագրի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտի ռեկտորը և ABIONET ծրագրի գլխավոր համակարգող, դոկտոր Թոմաս Թոմիդիսը: Աշխատաժողովին գործընկեր բարձրագույն հաստատությունները հանդես եկան տեսահաշվետվությամբ` ներկայացնելով իրենց համալսարանները: Քննարկվեցին աշխատանքային փաթեթների առանձնահատկությունները, ոլորտին առնչվող կրթական ծրագրերի կառուցվածքը, բովանդակությունն ու ակնկալվող վերջնարդյունքները, կազմվեց առաջիկա մեկ տարվա աշխատանքային պլանը, հստակեցվեց աշխատաժողովների, մոնիթորինգի ժամանակացույցը:
Ծրագիրը ոչ միայն կարևոր ձեռքբերում է գործընկեր համալսարանների և արտաքին շահառուների համար, այլև պարտավորեցնող և պատասխանատու գործոն վերջնարդյունքի ներդրման, կրթության որակի շարունակական բարելավման, արդիականացման, միջազգայնացման, կրթության և ձեռներեցության կապի ամրապնդման, ինչպես նաև ԵՄ և հայաստանյան ուսումնական հաստատությունների միջև կրթական հարթակում փորձի փոխանակման տեսանկյունից:

Գայանե Մարմարյան
ՀԱԱՀ-ում ծրագրի համակարգող,
Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության
և վիրուսաբանության ամբիոնի վարիչ

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10