hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Օգոստոս 24

Այցելություն Ռադբաուդի համալսարան

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում հուլիսի 23-27-ը ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակից Նաիրա Աթանեսյանն այցելեց Ռադբաուդի համալսարան (Նիդերլանդներ): Այցի ընթացքում Ն. Աթանեսյանը հանդիպումներ ունեցավ ընդունող համալսարանի

միջազգային բաժնի աշխատակիցների հետ, ծանոթացավ բաժնի աշխատանքների կազմակերպման գործընթացին, շարժունության ծրագրերի արդյունավետ իրականացման համար կիրառվող մեթոդներին, միջազգային բաժնի` այլ ստորաբաժանումների հետ համագործակցության կազմակերպման եղանակներին: Հանդիպման ընթացքում Ն. Աթանեսյանն իր հերթին ներկայացրեց ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտում աշխատանքների կազմակերպման և աշխատանքների բաշխման առանձնահատկությունները, համեմատականներ անցկացվեցին երկու երկրների համալսարանների միջազգային գործունեության միջև: Մի շարք հանդիպումներ տեղի ունեցան նաև համալսարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում ներկայացվեցին համապատասխան բաժինների գործունեությունը, աշխատանքների իրականացման կարգը, լաբորատորիաների, լսարանների և համալսարանին պատկանող ջերմոցի հագեցվածությունը և այլն: Մշակութային օրակարգը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ հոլանդական մշակույթին և Նայմեխեն քաղաքի պատմությանը, ինչպես նաև այցելել քաղաքի բուսաբանական այգի: Վերապատրաստման ընթացքում ձեռք բերված նոր հմտությունները կկիրառվեն Արտաքին կապերի դեպարտամենտի ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում:

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10