hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Նոյեմբեր 14

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները տպավորված են ՀԱԱՀ-ում ունկնդրած դասախոսություններից

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներն Ագրարային համալսարան կատարած այցի շրջանակում ոչ միայն ծանոթացան համալսարանի ենթակառույցներին, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող ագրարային ոլորտի մասնագիտություններին ու ուսանողակենտրոն կրթական միջավայրին, այլև հնարավորություն

ունեցան ունկնդրելու ՀԱԱՀ-ի դասախոսների՝ ուսուցման արդիական մեթոդների ու ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ ընթացող դասախոսությունները:75534295_788558408250484_1707090165463252992_n
Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Արման Հարությունյանը արցախցիներին ներկայացրեց «Ինչու և ինչպես կառավարել բիզնեսը» թեմայով դասախոսություն՝ ուսանողների համար բացահայտելով բիզնեսի, մասնավորապես՝ ագրոբիզնեսի արդյունավետ կառավարման գաղտնիքները: Ապագա սննդի մասնագետների համար «Ուզում եմ դառնալ անվտանգ սննդի մասնագետ», «Արտադրանքի մակնշում և կեղծում» թեմաներով դասախոսություններ կարդացին Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դասախոս Գարեգին Համաբարձումյանը և Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դասախոս Աննա Պետրոսյանը: Ագրարային ճարտարագիտությամբ հետաքրքրվողների ուշադրությանն էլ ներկայացվեց «Ավտոտրանսպորտի դերն ագրարային ոլորտում» թեմայով դասախոսություն, որը ներկայացրեց Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս Վոլոդյա Ասատրյանը: Ագրոնոմիական ֆակուլտետի դասախոս Սասուն Մամաջանյանն էլ խոսեց օրգանական գյուղատնտեսության մասին, նաեւ նշեց, որ 2020թ․-ից ՀԱԱՀ-ում բացվելու է Օրգանական գյուղատնտեսության երկամյա կրթական մագիստրոսական ծրագիրը:
«Տպավորված ենք ՀԱԱՀ-ի դասախոսների թե՛ մասնագիտական խորը գիտելքիներով, թե՛ դասավանդման հետաքրքրիր մեթոդներով և թե՛ ուսանողների հետ անմիջական շփմամբ»,- նշեցին ուսանողները, որոնցից ոմանք ցանկություն հայտնեցին մասնագիտական կրթությունը շարունակել ՀԱԱՀ-ի մագիստրատուրայում: Համանման դասախոսություններ մեր մասնագետները ներկայացնում են նաև ՀԱԱՀ-ի Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի կողմից պարբերաբար իրականացվող «Բաց դռների օր» միջոցառումների ընթացքում՝ հնարավորություն տալով հայաստանյան տարբեր դպրոցների բարձրդասարանցիներին և քոլեջների սաներին պատկերացում կազմելու ագրարային ոլորտի մասնագիտությունների մասին: Դասախոսություններին արդեն մասնակցել է ապագա մասնագիտության փնտրտուքների ճանապարհին Ագրարային համալսարան այցելած ավելի քան 100 պատանի:

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10