hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Նոյեմբեր 15

Կարգապահական հարցերը պետք է լինեն առաջին տեղում 

Ռեկտորատի նոյեմբերի 14-ի նիստի օրակարգի առաջին հարցը նվիրված էր ուսանողների հաճախումներին: Քանի որ վիճակը նախապես մանրակրկիտ դիտարկվել էր, ուստի ուսումնական հարցերով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը պարզապես ամփոփեց պատկերը: Ժամաքանակի 60 տոկոս եւ ավելի բացակայած ուսանողներին

կառաջարկվի տեղափոխվել հեռակա ուսուցման համակարգ, կամ կհեռացվեն բուհից:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը շեշտեց, որ կարգապահական հարցերը պետք է լինեն առաջին տեղում: Ընդսմին, խոսքը եւ ուսանողների, եւ աշխատակիցների մասին է: Լսարանում մատյանը պետք է լրացվի դասի սկզբում, եւ… անաչառ: Ի վերջո, երիտասարդները պետք է մեկ եւ ընդմիշտ հասկանան, որ ճշտապահությունը ոչ հերոսություն է, ոչ էլ սխրանք, այլ քաղաքակրթության տարրական, նվազագույն պահանջներից է, ինքնին ենթադրելի կենսակերպ: «Լաբորատոր, գործնական պարապմունքներից 40 տոկոս բացակայած ուսանողները առարկայից անբավարար կգնահատվեն: Այդքան միջոցներ ենք ներդնում ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ հիմնելու համար, մեկ նպատակով, որ ողջ ծավալով օգտագործվեն դրանց հնարավորությունները» - ասաց ռեկտորը:
Ինչ մնում է աշխատանքային կարգապահությանը, ապա ստորաբաժանումների ղեկավարները առավել պատասխանատվությամբ պետք է մոտենան խնդրին:
Պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց նաեւ մարտական հերթապահություն իրականացրած եւ բարձր առաջադիմությամբ ուսանողների ցանկը, որոնց ուսման վարձավճարը զեղչվեց:
Գալիք՝ 2020-ը, հոբելյանական տարի է Ագրարային համալսարանի համար: Ռեկտորատը հաստատեց համալսարանի 90-ամյակի հանձնաժողովի կազմը: Գլխավոր հանդիսությունները կլինեն աշնանը, բայց ողջ տարին պետք է նվիրված լինի բուհին: Այնպես որ ստեղծագործ, հետաքրքիր մտահղացումները իրագործման հարցում աջակցություն կվայելեն:
Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Մարիամ Մովսիսյանը տեղեկացրեց, որ հավատարմագրման գործընթացի շրջանակում դեկտեմբերի 9-ից ՀԱԱՀ կայցելի փորձագիտական խումբը: Մեզնից յուրաքանչյուրը պատրաստ պետք է լինի եւ համոզված, որ հենց իր իրազեկվածությունն ու բանիմացությունը կկերտի-կձեւավորի անթերի պատկերն ու տպավորությունը:
ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը ներկայացրեց eBuh համակարգի ընթացքը՝ բոլոր ֆակուլտետներում արդեն ներդրված է:
Հիմնանորոգված թեստային կենտրոնը շուտով ապահովված կլինի շուրջ 100 համակարգչով եւ կարող է մաս կազմել Քեմբրիջի թեստային կենտրոնի գնահատման համակարգի, որտեղ հնարավոր կլինի հանձնել նաեւ TOEFL քննություն:
Մեկնարկում է գույքագրումը, եւ պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը ստորաբաժանումների ղեկավարներին դիմեց հորդորով, որ ժամանակին եւ հստակ ավարտեն այն:

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10