hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Նոյեմբեր 15

Սիսիանի մասնաճյուղում բացվել է կաթնամթերքի փորձարարական լաորատորիա 

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիայի հանդիսավոր բացումը: Հիմնանորոգված եւ արդիական սարքավաբորումներով հագեցած լաբորատորիան հնարավորություն կընձեռի ուսանողներին համատեղել տեսական և գործնական գիտելիքները և ձեռք բերել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ:
Բացման արարողությանը ներկա էին Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի

պետ Գագիկ Խաչատրյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը: Հենց այդ ՀԿ-ն է հիմնել լաբորատորիան՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում:
Ողջույնի իրենց խոսքում ՌԶԳ ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ինչպես եւ համայնքի ղեկավարը լաբորատորիայի ստեղծումը պայմանավորել են համարել մարզում երիտասարդ մասնագետների, մասնավորապես անասնաբույժների պակասը լրացնելու անհրաժեշտությամբ:

ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր խոսքում շեշտել է լաբորատորիայի կարեւորությունը ուսանողներին գործնական հմտություններ հաղորդելու առումով: «Ուսանողների համար մենք պետք է ստեղծենք որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ միջավայր, որը ենթադրում է տեսական գիտելիքներից բացի նաև գործնական հմտություններ ստանալը հենց նման լաբորատորիաներում: Մենք ձգտելու ենք, որ մեր ուսանողները ավելի շատ ժամանակ անցկացնեն այս լաբորատորիայում, իրենց ձեռքով պատրաստեն պանիր, փորձեր կատարեն այս սարքավորումներով, եւ համոզված եմ, որ շատ արագ կկարողանան իրենց տեղը գտնել մարզի մասնագիտական աշխատաշուկայում: Սա ևս մեկ քայլ առաջ է դեպի ուսանողակենտրոն կրթություն Սյունիքի մարզում», - ասել է պարոն Ուռուտյանը:
Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցը տեղեկացրել է, որ մասնաճյուղը գործակցության պայմանագրեր ունի մարզում գործող ագրոբիզնեսի մի շարք ընկերությունների հետ, ըստ որոնց կազմակերպվելու են մեր ուսանողների փորձուսուցումներ, վերապատրաստման համատեղ դասընթացներ` նաեւ օգտագործելով նորաստեղծ լաբորատորիայի հնարավորությունները:
Լաբորատորիայում ուսանողները արդեն այսօր կարող են պատրաստել մի քանի տեսակի պանիրներ: Առաջիկայում, արտադրական կարողությունների ակնկալվող ընդլայնմանը զուգընթաց, կավելանա տեսականին, անշուշտ, լաբորատորիայում կկատարվեն նաեւ կաթնամթերքի անալիզներ եւ տարբեր փորձեր կդրվեն:

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10