hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Նոյեմբեր 26

Ճանաչողական եվ մասնագիտական այց Ախուրյանի ջրամբար 

«Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները դասախոսների ուղեկցությամբ հիշարժան այցելություն կատարեցին Ախուրյանի ջրամբար: Թուրքիայի հետ սահմանային գոտում գտնվող ռազմավարական այս կառույց այցելությունը հնարավոր եղավ մոտ երկու ամիս տևած բանակցությունների ու պայմանավորվածությունների միջոցով:

Այցը նշանակալի էր այն առումով, որ ուսանողները կարողացան տեղում ծանոթանալ հիդրոհանգույցի համադասավորությանն ու կառուցվածքներին: «Ջրառ» ՓԲԸ-ի միջպետական հանձնաժողովի անդամ Ստեփան Խաչատրյանը մանրամասնորեն ներկայացրեց հեղեղային ջրհեռի, շինարարական թունելի, ոռոգման ջրթողի փականային տնտեսության, ջրծեծ հորի, պատվարի մարմնից տեղի ունեցող ֆիլտրացիոն ջրերի հեռացման, ջրամբարի ու պատվարի շահագործման ռեժիմներն ու աշխատանքները:
Ուսանողները հետաքրքրությունը շատ մեծ էր. ուսանողները լիովին օգտագործեցին մասնագիտական գիտելիքների հարուստ պաշարով ու արտադրական լուրջ փորձով մասնագետին բազմաթիվ հարցեր տալու իրենց հնարավորությունը:

«Նման այցերը շատ կարևոր են ճարտարագիտական մասնագիտությունների համար, քանի որ կան գործնական հմտություններ, որոնք կարող են ամրապնդվել միայն արտադրությունում: Այս դեպքում մեր ուսանողները հնարավորություն ունեցան բնության մեջ տեսնել ջրամբարն իր ողջ հմայքով ու կառուցվածքներով ու պատկերացնել ջրամբարի աշխատանքն ու շահագործումը», - ասում է Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասիստենտ Նաիրա Ավետյանը:
Ախուրյանի ջրամբարն ամենամեծն է ՀՀ-ում՝ մոտ 20 կմ երկարությամբ, ջրի 525 մլն մ³ ընդհանուր ծավալով եւ բետոնային պատվարի (միակը Հայաստանում) 59,1մ բարձրությամբ: Ջրամբարը շահագործման է հանձնվել 1982թ-ին` ոռոգման նպատակով: Այն կառավարվում է Հայաստանի և Թուրքիայի կողմից: ՀՀ տարածքում ջրամբարից ոռոգվում է Արմավիրի և Շիրակի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք` 327,5 մլն մ3 ջրապահանջով:

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10