hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Շիրակի ակադեմիկոս Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

Shirak_qolej_tnoren1

Տնօրեն` Վարդանյան Գագիկ

1922թ. Ալեքպոլի առևտրական ուսումնարանի հենքի վրա ստեղծված ինդուստրիալ տեխնիկումն ուներ երեք բաժին՝ գյուղատնտեսական, էլեկտրատեխնիկական և շինարարական: 1924թ. ինդուստրիալ տեխնիկումի գյուղատնտեսական բաժնի վրա հիմնադրվում է Լենինականի դաշտավարական տեխնիկումը, որը 1970թ. վերանվանվել է Հացիկի սովխոզ-տեխնիկում, 1989թ.` Հացիկի խորհրդային տնտեսության տեխնիկում, 1992թ.` Հացիկի պետական տնտեսության տեխնիկում, 1996թ.` Ախուրյանի պետական գյուղատնտեսական տեխնիկում, 2000թ.` Շիրակի ակ. Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ: 2012թ. այն, որպես մասնաճյուղ, ընդգրկվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կազմում: Այժմ քոլեջում գործում են ցերեկային և հեռակա ուսուցման յոթ մասնագիտություններ, իսկ շրջանավարտները կարող են աշխատել՝

  • Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (Ավտոտրանսպորտում)
  1. կառավարիչ` տրանսպորտային փոքր կազմակերպության,
  2. տեխնիկ` ավտոտրանսպորտային փոխադրումների կազմակարպման
  3. կարգավար`տրանսպորտային գործունեության
  4. գործակալ` տրանսպորտային կազմակերպության,
  5. ծառայող` գրասենյակիային, ուղեբեռի ուղեկցման
  • Հաշվապահական հաշվառում
  1. հաշվապահ` առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում,
  2. գլխավոր հաշվապահ` փոքր և միջին ձեռնարկություններում:
  • Մենեջմենթ /Կառավարում/
  1. առևտրային բաժնի ղեկավար, աշխատակազմի կառավարիչ, մենեջեր,/
  2. առևտրի խթանման կազմակերպիչ` մենեջեր
  3. առևտրի կազմակերպիչ` մենեջեր:
  • Ապրանքագիտություն
  1. Կազմակերպիչ՝ ապրանքատեսակների զարգացման աշխատանքների,
  2. վերահսկիչ` սպասարկման կենտրոնի,
  3. համակարգող` վաճառքի և վաճառակետերի զարգացման աշխատանքների
  4. վերլուծաբան` շուկայի ուսումնասիրությունների:
  • Մսի և մսամթերքների տեխնոլոգիա
  1. տեխնոլոգ`կենդանիների ընդունման, սպանդի կազմակերպման,
  2. տեխնոլոգ` հումքի որակի, տեխնոլոգիական բոլոր գործընթացների հսկման և կատարման,
  3. համակարգող` օժանդակ բանվորների աշխատանքների,
  4. սպասարկող` հումքի, սարքավորումների, տարայի, տեխնիկական միջոցների նախապատրաստման և սանիտարահիգիենիկ վիճակի հսկման:
  • Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն
  1. սպառողական ապրանքների որակի փորձագետ, ապրանքագետ,
  2. ապրանքների համապատասխանության գնահատման մասնագետ,
  3. արտադրական կազմակերպության որակի հսկողության մասնագետ:
  • Իրավագիտություն
  1. դատական ակտրի հարկադիր կատարման ( ԴԱՀԿ) տեսուչ,
  2. դատարանի քարտուղար, նիստի քարտուղար,
  3. ապահովագրական գործակալության, նոտարական գրասենյակի ծառայող,
  4. փաստաբանական ծառայության աշխատակից:

Քոլեջն ապրում է եռուն հասարակական կյանքով: Կազմակերպվում են մի շարք միջոցառումներ` ցերեկույթներ, հանդիպումներ, սպորտային մրցումներ:

Հետադարձ կապ
ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սարգսյան 15
Հեռ. (0312) 5-54-56, (0312) 5-54-55
Էլ. փոստ՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10