hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Դեկանի պաշտոնակատար՝
տ.գ.դ., պրոֆ. Էդուարդ Սերգեյի Ղազարյան

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի՝ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների մասին որոշմամբ Ագրոբիզնեսի և շուկայաբանության ու Տնտեսագիտական ֆակուլտետների միավորման արդյունքում ստեղծվեց Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետը: Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կազմում դեռևս 1967թ.կազմավորված Տնտեսագիտական ֆակուլտետը ղեկավարել են Վ.Շ. Գրիգորյանը,  Ս.Ս. Տիտանյանը,  Գ.Վ. Դավթյանը, Լ.Ա. Մարգարյանը, Է. Ս. Ղազարյանը: Իսկ Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետը,  2008 թ. տարանջատվելով Տնտեսագիտական ֆակուլտետից, ստեղծվել է  Հայաստանի պետական ագրարային համալսարանի կազմում: Այն ղեկավարել է նախ Կ. Ա. Գրիգորյանը, ապա Հ. Ս. Ջավադյանը: 

Ագրոբիզնեսի և տնտեսագիտության նորաստեղծ ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Է. Ս. Ղազարյանը:
Ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում հետևյալ մասնագիտությունների գծով՝ 

Ուսանողներն ապագա աշխատանքում գործնական ունակություններ, հմտություններ ու փորձառություն ձեռք բերելու նպատակով ուսումնական և արտադրական պրակտիկա են անցնում հանրապետության առաջատար գյուղատնտեսական, սննդարդյունաբերական, ֆինանսավարկային, հաշվապահական, վիճակագրական և այլ կազմակերպություններում:

Ֆակուլտետը սերտորեն համագործակցում է ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրների ագրարային գիտակրթական հաստատությունների հետ: Ֆակուլտետի զգալի թվով դասախոսներ փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով գործուղվել են Գերմանիայի Դաշնության Հոհենհայմի և Վայհենշտեֆանի, Հոլանդիայի Վագենինգենի, ԱՄՆ-ի Տեխասի, Կոլորադոյի, Փենսիլվանիայի նահանգների, Հունաստանի, Շվեդիայի, Իսրայելի և այլ երկրների համալսարաններ: 

Ագրոբիզնեսի և տնտեսագիտական ֆակուլտետի կազմում ընդգրկված են հետևյալ ամբիոնները`

Ֆակուլտետում  դասախոսների կողմից գիտահետազոտական աշխատանքներ են տարվում՝ միտված ագրարային ոլորտի կազմակերպությունների հետագա զարգացմանն ու կատարելագործմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտների հաղթահարման ուղիներին, տնտեսվարման ձևերի կատարելագործմանն ու արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորություններին, տնտեսվարող սուբյեկտների կազմակերպաիրավական ձևերի կառավարման կատարելագործմանը, ագրարային արտադրության տարբեր բնագավառների քաղաքականության մշակմանը, մասնավորապես՝ գյուղատնտեսությունում կոոպերատիվների կազմակերպմանը, ապահովագրական համակարգի կայուն զարգացմանը և այլն:
Ֆակուլտետի  դասախոսների մեծ մասը զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով: Կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքներն ամփոփվել են հարյուրավոր գիտական հոդվածներում: Հետազոտությունների շատ արդյունքներ ներդրվել են արտադրության մեջ: Հրատարակվել են մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, բրոշյուրներ, մեթոդական մշակումներ և թեմատիկ ժողովածուներ: Ֆակուլտետի դասախոսները սերտորեն կապված են արտադրության հետ և արժեքավոր օգնություն են ցուցաբերում ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ու գյուղատնտեսական կոոպերատիվներին: 
Ֆակուլտետում մեծ նշանակություն է տրվում դասավանդման որակի բարելավմանը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար ագրարային համալսարանների առարկայական ծրագրերին ֆակուլտետում դասավանդվող առարկաների առարկայական ծրագրերի համապատասխանությանը: 
 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10