hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ՀԱԱՀ նոր կայքէջի շնորհանդեսՆպատակային ընդունելություն` Ագրարային համալսարանումՆոր համակարգչային լսարան՝ ագրարային համալսարանումՏարվա «ոսկե» ամփոփումըՏեղի ունեցավ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունըԱզգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըԿրթական բարեփոխումների արդյունավետ ներդրումՀայաստանի ազգային ագրարային համալսարանում նոր լաբորատորիա է գործում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է կրթական ժամանակակից լաբորատորիաներով բուհերի վերազինման ծրագիրը Արշալույս Թարվերդյանը` Ագրարային համալսարանի ռեկտոր«Ծուռ» սասունցու ուղիղ ճանապարհըՀայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց նոր ուսումնական տարինԱգրարային համալսարանում կարևորում են ուսանողների ներգրավումը գիտական աշխատանքներումԱգրարային համալսարանի ռեկտոր. Մենք հաճույքով արտաբյուջետային միջոցներ կհատկացնենք գիտությանըՎլադիմիր Մովսիսյանը՝ «Ոսկե հասկ» մրցանակակիրԱգրարային համալսարանը 2014թ–ին իր դիմորդների համար ընդունելության նոր արտոնություններ է սահմանելՓոփոխություններ Ագրարային համալսարանի ընդունելության համակարգումՄասնագիտությունն առանց մասնագետի էրԲուհ ընդունելությունը` առանց միասնական քննություն հանձնելուՀամագործակցության նոր հեռանկարներ ՀԱԱՀ-ի և Վայհենշտեֆան-Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանի միջևՆոր լաբորատորիա ՀԱԱՀ—ի ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնումԱգրարայինում մեկնարկեց գիտաժողով՝ նվիրված սննդի անվտանգությանը եւ պարենային ապահովվածությանըՀԱԱՀ-ը նախագծել է խաղողի այգու մշակության նոր մեքենաКак студенты производят сырВиноградарям в помощьԱգրարային կրթություն՝ յուրահատուկ ու կարեւորՄիջազգային համագործակցության ուսանելի փորձԱպագան կանխորոշվում է կրթությամբ «Պատվավոր դոկտորի կոչումը ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում»Шаг навстречу друг другуԿրթության կարևորության ու գիտելիքի ուժի գիտակցումովՀԱԱՀ Շուշիի մասնաճյուղի նորոգ մասնաշենքերը լայնորեն բացեցին իրենց դռներըԿնքվեցին համագործակցության պայմանագրերՀին նոր համալսարանըԱգրարայինը ամփոփել է տարինԵզակի, աննախադեպ Կարեւոր քայլ միջազգային հավատարմագրման գործընթացումԱրոնյանը նայում է միայն առաջ

Կրթության կարևորության ու գիտելիքի ուժի գիտակցումով

Հայաստանի ազգային ագրարային և ԱՄՆ Տեխասի A&M համալսարանների համատեղ ջանքերով ստեղծված ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը հանդիսավորապես մեծ կյանք ճանապարհեց բակալավրերի 14-րդ և մագիստրոսների 4-րդ սերնդին: ԱՈՒԿ-ը այսօր ոչ միայն հանրապետության, այլև տարածաշրջանի կայացած ու բարի համբավ վայելող ուսումնական հաստատություններից է (այստեղ սովորելու են գալիս նաև Վրաստանի Հանրապետությունից), որի 380 բակալավր և 47 մագիստրոս շրջանավարտները մրցունակ են, պահանջարկված` և´ երկրի, և´ դրսի աշխատաշուկաներում: Հունիսի 3-ին այդ փաղանգին միացան ևս 20 բակալավր ու 18 մագիստրոս:

ՀԱԱՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Յու. Մարմարյանը դիմելով շքահանդեսի մասնակիցներին շեշտեց, որ ԱՈւԿ-ի դրական փորձն այսօր ներդրվում ու կիրառվում է այլ երկրներում:
Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել ՀԱԱՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լ. Սարգսյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Կ. Հարությունյանը, գյուղատնտեսության փոխնախարար Ա. Հարությունյանը: Խորհրդանշական է, որ գյուղփոխնախարարը ԱՈւԿ-ի շրջանավարտներից է, ինչպես սիրում են ասել. «ԱՈւԿ ընտանիքից»: Ընտանիք, իր ձևավորված ու կայուն ավանդույթներով, ամրակայված փորձով, հմտություններով, ՀՀ տնտեսությանն անմնացորդ ծառայելու ու նպաստ բերելու վճռականությամբ համակված: Նա հատուկ շեշտեց ԱՈւԿ-ի հիմնադրման գործում մեծ ավանդ ունեցող դոկտոր Դանիել Դանին:
Անշուշտ, Դանիել Դանի երախտիքի հետ պետք է փաստել նաև ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Թարվերդյանի անձնական ներդրումն այս հրաշալի մտահղացումը 15 տարի առաջ կյանքի կոչելու, իրականության վերածելու հարցում:
Ջերմ ու քաջալերող էր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերի խոսքը, որ սկսեց հայերեն «ողջույնով» և խոստացավ, թե հաջորդ տարի հայերենի իմացությունն ավելի լավ կլինի: Նրա երեք խորհուրդը հաստատապես կմտապահեն երիտասարդներն և հավատարիմ կմնան պատգամին. «Հիշեք, որ պատասխանատու եք ու պետք է ներդրում ունենաք ՀՀ տնտեսության զարգացման գործում»:
Ինչպես նախորդ բոլոր տարիներին, շրջանավարտների կյանքում այս կարեւոր հանգրվանի առիթով Երևան էր ժամանել Տեխասի A&M պրոֆեսոր Ջոն Նիքըլզը: Նրա հորդորները ևս կարևոր են շրջանավարտների համար ու պատգամը. «ԱՈւԿ-ում սովորածը օգտագործեք ձեր և ձեր միջավայրի առաջընթացի համար»:
Շրջանավարտներին շնորհավորեցին նաև Ագրարային համալսարանի ԱՈւԿ-ի տնօրեն Վ. Ուռուտյանը և մագիստրատուրայի բաժնի վարիչ Գ. Գասպարյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկան շրջանավարտները:

Անի Խուդավերդյան

 www.hhpress.am

 

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10