hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կենսագրություն

Վարդան Ուռուտյան

Վարդան Ուռուտյանը ծնվել է 1977թ. Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: 1994թ. ոսկե մեդալով ավարտելով Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ: 1999թ. գերազանցությամբ ավարտել է վերանվանված Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը` «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտությամբ: 1999-2002թթ. եղել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Տնտեսագիտության տեսություն» ամբիոնի ասպիրանտ: 2002թ. հաջողությամբ պաշտպանելով «Ագրոպարենային համակարգը և նրա զարգացման պետական կարգավորման հիմնական ուղղությունները անցումային շրջանում (ՀՀ օրինակով)» թեմայով ատենախոսությունը և ավարտելով ԵՊՏԻ-ի ասպիրանտուրան` ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003թ. ավարտել է Կանադայի Գուելֆի համալսարանի հետասպիրանտական հատուկ դասընթացը: 2006-2012թթ. ընթացքում Համաշխարհային բանկի ինստիտուտի կողմից ստացել է 4 հավաստագիր: Վ. Ուռուտյանը մշտապես զբաղվել է գիտելիքների կատարելագործմամբ և գիտահետազոտական աշխատանքների իրականացմամբ: Բազմիցս գործուղվել է եվրոպական և ամերիկյան համալսարաններ փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով: 2008թ. ավարտել է Տեխասի A&M համալսարանում կազմակերպված «Առաջնորդություն և կրթության կառավարում» հատուկ դասընթացը, իսկ 2011թ. ավարտել է Մաաստրիխտի կառավարման դպրոցի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարում» գործադիր կառավարման ծրագիրը:

2000թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հուլիս աշխատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ԱՄՆ գյուղդեպարտամենտի և Տեխասի A&M համալսարանի կողմից հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (Ագրոբիզնեսի դեպարտամենտ)` որպես դասախոս և հետազոտող: 2005թ.-ից նշված կենտրոնի (դեպարտամենտի) փոխտնօրենն էր, իսկ 2007թ. սեպտեմբերից՝ տնօրենը:

Գերազանց տիրապետում է անգլերենին և ռուսերենին, ինչպես նաև մի շարք վերլուծական ծրագրակազմերի (SPSS, SIMETAR և այլն): Անգլերեն լեզվով դասավանդում է «Ֆինանսների կառավարում», «Ֆինանսների վերլուծություն» և «Գյուղատնտեսական կոոպերատիվներ» դասընթացները: Մասնակցել է տարածաշրջանային և միջազգային մի շարք հետազոտական ծրագրերի: Եղել է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետ և բազմիցս մասնակցել այդ կառույցների իրականացրած հետազոտական ծրագրերին` որպես թիմի ղեկավար և գլխավոր հետազոտող:

2007թ. Վ. Ուռուտյանը ստացել է դոցենտի կոչում, իսկ 2010թ. փետրվարից Տեխասի A&M համալսարանի Գյուղատնտեսական էկոնոմիկայի դեպարտամենտի ասոշիեյթ պրոֆեսոր է: 2014թ.-ից մշակել և իրականացրել է միջազգային չափանիշներին համապատասխանող մի շարք կրթական ծրագրեր Վիրջինիայի տեխնոլոգիական և նահանգային համալսարանի, Ֆրեզնոյի նահանգային համալսարանի, Փենսիլվանիայի նահանգային համալսարանի (ԱՄՆ) և Գայզենհայմի համալսարանի (Գերմանիա) հետ: Վ. Ուռուտյանը անդամակցում է գիտահետազոտական բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Պարենի և ագրոբիզնեսի կառավարման միջազգային ընկերակցությանը (IFAMA), Գյուղատնտեսական տնտեսագետների միջազգային (IAAE) և Եվրոպական ընկերակցություններին (EAAE) և Կոոպերատիվների միջազգային դաշինքի հետազոտական խորհրդին (ICA RC):

Վ. Ուռուտյանը հրատարակել է 37 գիտամեթոդական աշխատանքներ, որից 33-ը՝ ատենախոսության պաշտպանությունից հետո, իսկ 23-ը ներկայացվել են միջազգային գիտաժողովներում: Աշխատանքների թվում են երկու ուսումնամեթոդական ցուցումներ: Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ գովասանագրերի և հավաստագրերի: 2002թ. դեկտեմբերին ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը և 2005թ. մայիսին դեսպան Ջոն Էվանսը Վ. Ուռուտյանին պարգևատրել են գնահատանքի հավաստագրով: 2011թ. Վ. Ուռուտյանը պարգևատրվել է ՀՊԱՀ ոսկե հուշամեդալով, իսկ 2015թ.՝ ՀԱԱՀ ոսկե մեդալով: 2013թ. խրախուսվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով:

Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք որդի:

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29

Գրանցվեք նորությունների համար

10