hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՀԱԱՀ «ԱԳՐՈԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով:
2019 թ. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառվել է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է:
Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ ս. թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: Գիտական պարբերականում ընդգրկվող հոդվածները գրախոսման են տրամադրվում անանուն՝ բացառելով հեղինակի տվյալները: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով: Անգլերեն համարը հրատարակվում է տարեկան երկու, հայերեն և ռուսերեն միասնական համարը՝ մինչև վեց անգամ:
Պարբերականը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԲՈԿ-ի պահանջների: Այն աստիճանաբար համապատասխանեցվում է միջազգային գիտական շտեմարանների չափորոշիչներին: Խմբագրական կազմում ընդգրկված են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և արտերկրի (Ռուսաստան, Վրաստան, Լեհաստան, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա) հեղինակավոր ուսումնական հաստատությունները ներկայացնող գիտնականներ:
Պարբերականի հոդվածները հրապարակվում են «Ագրարային տնտեսագիտություն և ագրոբիզնես», «Ագրարային ճարտարագիտություն», «Ագրոնոմիա և ագրոէկոլոգիա», «Սննդագիտություն և տեխնոլոգիա», «Անասնաբուժական բժշկագիտություն և անասնաբուծություն» խորագրերում:
Պարբերականի հայերեն և ռուսերեն միասնական համարի ծավալը 100-120 էջ է, անգլերեն համարինը՝ 80-100 էջ (հաշվի առնելով լեզուների առանձնահատկությունները և ընդունվող հոդվածների ողջամիտ քանակը):
Հիմնադրման օրվանից մինչ օրս հրապարակվել է գիտական պարբերականի 66 համար:

2019
1-2019

2-2019

2018
1-2018

2-2018

3-2018

4-2018
2017
Bull_57 Bull_58
1-2017

2-2017

3-2017

4-2017
2016
Bull_53 Bull_54 Bull_55 Bull_56
1-2016

2-2016

3-2016

4-2016

2015
1_2015_shapik 2_2015 3_2015 4_2015
1-2015 2-2015 3-2015

4-2015

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10