hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Նոյեմբեր 26

Գիտխուրհուրդն ընտրեց երկու դեկանի եւ ամբիոնի հինգ վարիչի 

Այսօր` նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀԱԱՀ Գիտական խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրվեցին համալսարանի երկու դեկաններ եւ ամբիոնների 5 վարիչներ: Նիստը վարում էր համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը:
Նիստը սկսվեց Գիտխորհրդի երկարամյա անդամ Ռոզա Ծառուկյանի մասնագիտական գործունեության 55-ամյակի վերաբերյալ ռեկտոր Ուռուտյանի շնորհավորանքի եւ շնորհակալության խոսքով եւ տիկին Ծառուկյանին խորհրդանշական հուշանվերի հանձնմամբ:

Ընթերցել...
 
Երեքշաբթի, Նոյեմբեր 26

Ճանաչողական եվ մասնագիտական այց Ախուրյանի ջրամբար 

«Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները դասախոսների ուղեկցությամբ հիշարժան այցելություն կատարեցին Ախուրյանի ջրամբար: Թուրքիայի հետ սահմանային գոտում գտնվող ռազմավարական այս կառույց այցելությունը հնարավոր եղավ մոտ երկու ամիս տևած բանակցությունների ու պայմանավորվածությունների միջոցով:

Ընթերցել...
 
Երկուշաբթի, Նոյեմբեր 25

Ապագա ֆինանսիստները լիահույս են, որ բորսայում կցուցակվեն նաև խոշոր գյուղատնտեսական կազմակերպություններ 

Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի «ԱՊՀ ֆինանսների կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների համար նոյեմբերի 21-ին Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը նախաձեռնել էր մասնագիտական շրջայց-դասընթաց Հայաստանի ֆոնդային բորսայում:
Տեղեկատվական-ուսուցողական հանդիպման սկզբում առևտրի աջակցման մասնագետ Սամվել Հարությունյանը խոսել է Հայաստանի ֆոնդային բորսայի ընդհանուր գործունեության մասին՝ անդրադառնալով արժեթղթերի շուկայի

Ընթերցել...
 
Երկուշաբթի, Նոյեմբեր 25

Նաիրաները BOKU համալսարանում 

Նոյեմբերի 5-9-ը Ավստրիայի բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների համալսարանում (BOKU) էին ՀԱԱՀ-ի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս Նաիրա Գասպարյանը եւ Ջրային ռեսուրսների ամբիոնի դասախոս Նաիրա Ավետյանը:
Հյուրընկալ համալսարանի մեր գործընկերները, այդ թվում Օրգանական գյուղատնտեսության բաժնի հետազոտող Հասմիկ Հովակիմյանը, ջերմ ընդունելության են արժանացրել ՀԱԱՀ դասախոսներին, ծանոթացրել համալսարանի գործունեությանը, կառուցվածքին, դասավանդման մեթոդաբանությանը, օրգանական գյուղատնտեսության կարեւորությունն իրենց երկրում, օրգանական մագիստրոսական դասընթացի ձեռքբերումները:

Ընթերցել...
 
Երկուշաբթի, Նոյեմբեր 25

ԵՊՀ ռեկտորի այցը Ագրարային համալսարան 

Նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին եւ բնական եւ ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանին: ԵՊՀ ռեկտորը եւ պրոռեկտորը ծանոթացել են Ագրարային համալսարանում իրականացվող կառուցվածքային եւ հաստատութենական բարեփոխումների, արդիական ագրոտեխնոլոգիական կրթություն ապահովող ենթակառույցների ստեղծման ընթացքին:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>

4 էջ 319-ից

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10