2002 թվականին հիմնադրվել և գործում է ՀԱԱՀ-ի լեզվի կենտրոնը, որը կազմակերպում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և ռուսերեն լեզուների ուսուցում համալսարանի աշխատակիցների, ասպիրանտների և այն ուսանողների համար, ովքեր նշված լեզուների` բուհական պարտադիր ծրագրի յուրացումից հետո ցանկանում են անցնել դրանց խորացված և ընդլայնված դասընթացներ: ՀԱԱՀ-ն, խորացնելով և զարգացնելով իր միջազգային կապերը, արտասահմանյան ուսանողների համար ստեղծում է ագրարային ոլորտի մասնագիտությունների ուսուցման բաժանմունքներ, որոնցում տվյալ լեզուների ուսուցումը կազմակերպվում է՝ անպայման հաշվի առնելով որոշակի առանձնահատկություններ:
2002 թ. լեզվի ուսուցման կենտրոնում համալսարանի բոլոր մասնագիտությունների ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, ինչպես նաև այլ բուհերի ուսանողների համար ԱՄՆ գյուղդեպարտամենտի համաֆինանսավորմամբ կազմակերպված հատուկ մասնագիտական դասընթացները հնարավորություն տվեցին դասախոսներին մասնակցելու միջազգային տարբեր ծրագրերի, գիտաժողովների և անգլերեն լեզվով դասավանդելու ասիական երկրներից եկող ուսանողներին: 2002-2008 թթ.TEMPUS ծրագրի շրջանակներում կենտրոնում կազմակերպվել են անգլերեն լեզվի ինտենսիվ դասընթացներ, որտեղ ընդգրկվել էին ՀՊԱՀ Անտառագիտության, Ագրոէկոլոգիայի ամբիոնների և Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դասախոսները, օժանդակ կազմերը, ինչպես նաև մագիստրանտներն ու ասպիրանտները: Ծրագրի արդյունքում Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի մի շարք դասախոսներ և գիտական գրադարանի աշխատակիցներ վերապատրաստվել են Լիսաբոնի, Թուլուզի և Բարսելոնայի համալսարաններում: 2003-2019 թթ. Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի Թրիսդորֆի բաժանմունքի միջազգային մագիստրոսական կուրսերում ընդգրկվելու նպատակով կազմակերպվել են 3 գերմաներեն լեզվի թեստ DAF-ի նախապատրաստական խմբեր, որոնց մասնակիցներից լավագույններն ուսուցումը շարունակել են Վայհենշտեֆանի համալսարանում: Այս գործակցությունը կնպաստի ՀԱԱՀ-ում օտար լեզուների ուսուցման համակարգի զարգացմանը և այդ նպատակով անհրաժեշտ նյութական-տարածքային և տեխնիկական պայմանների ընդլայնմանն ու բարելավմանը: 2018-2019 ուստարվա նոյեմբերի 12-ից լեզվի ուսուցման կենտրոնում ՀԱԱՀ ռեկտորի նախաձեռնությամբ և ֆինանսականն աջակցությամբ համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմերի համար կազմակերպվել են անգլերեն լեզվի ինտենսիվ դասընթացներ, որոնք շարունակական բնույթ են կրում: Դրանք կազմակերպվել են երկամսյա փուլերով՝ ըստ լեզվին տիրապետելու 5 մակարդակների՝ Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին, Առաջավոր: Յուրաքանչյուր փուլի վերջում ունկնդիրներն անցնում են թեստավորում, որը հաջողությամբ հաղթահարելուց հետո նրանց տրվում է ավարտական վկայական: Մինչ օրս ավարտված փուլերի ընթացքում վերապատրաստվել է ավելի քան 200 աշխատակից: Ուսումնա-մեթոդական աշխատանքներին զուգընթաց կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, շնորհանդեսներ և այլն:
Դասավանդվող լեզուները
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ
Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։
Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում
Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում
Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց:
- 2019-06-17 10:59:38
Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Ավստրիական զարգացման - 2019-01-17 12:12:26
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է տարեկան աշխատանքները
Ավելացել են հայկական գինու արտահանման, ներքին սպառման ծավալները, ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին մասնակցում էին
- 2018-11-27 10:09:42
Ֆրանսիացի փորձագետները կօժանդակեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծմանը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է ֆրանսիացի փորձագետներին, որոնք Հայաստան են ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով՝ աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծման և կիրարկման հարցում հայ մասնագետներին օժանդակելու նպատակով։
- Ագրոնոմիական ֆակուլտետ
- Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետ
- Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ
- Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ
- Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ
- Տնտեսագիտական ֆակուլտետ