en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
These articles are available only in armenian.

Կրթության կարևորության ու գիտելիքի ուժի գիտակցումով

Հայաստանի ազգային ագրարային և ԱՄՆ Տեխասի A&M համալսարանների համատեղ ջանքերով ստեղծված ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը հանդիսավորապես մեծ կյանք ճանապարհեց բակալավրերի 14-րդ և մագիստրոսների 4-րդ սերնդին: ԱՈՒԿ-ը այսօր ոչ միայն հանրապետության, այլև տարածաշրջանի կայացած ու բարի համբավ վայելող ուսումնական հաստատություններից է (այստեղ սովորելու են գալիս նաև Վրաստանի Հանրապետությունից), որի 380 բակալավր և 47 մագիստրոս շրջանավարտները մրցունակ են, պահանջարկված` և´ երկրի, և´ դրսի աշխատաշուկաներում: Հունիսի 3-ին այդ փաղանգին միացան ևս 20 բակալավր ու 18 մագիստրոս:

ՀԱԱՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Յու. Մարմարյանը դիմելով շքահանդեսի մասնակիցներին շեշտեց, որ ԱՈւԿ-ի դրական փորձն այսօր ներդրվում ու կիրառվում է այլ երկրներում:
Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել ՀԱԱՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լ. Սարգսյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Կ. Հարությունյանը, գյուղատնտեսության փոխնախարար Ա. Հարությունյանը: Խորհրդանշական է, որ գյուղփոխնախարարը ԱՈւԿ-ի շրջանավարտներից է, ինչպես սիրում են ասել. «ԱՈւԿ ընտանիքից»: Ընտանիք, իր ձևավորված ու կայուն ավանդույթներով, ամրակայված փորձով, հմտություններով, ՀՀ տնտեսությանն անմնացորդ ծառայելու ու նպաստ բերելու վճռականությամբ համակված: Նա հատուկ շեշտեց ԱՈւԿ-ի հիմնադրման գործում մեծ ավանդ ունեցող դոկտոր Դանիել Դանին:
Անշուշտ, Դանիել Դանի երախտիքի հետ պետք է փաստել նաև ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Թարվերդյանի անձնական ներդրումն այս հրաշալի մտահղացումը 15 տարի առաջ կյանքի կոչելու, իրականության վերածելու հարցում:
Ջերմ ու քաջալերող էր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերի խոսքը, որ սկսեց հայերեն «ողջույնով» և խոստացավ, թե հաջորդ տարի հայերենի իմացությունն ավելի լավ կլինի: Նրա երեք խորհուրդը հաստատապես կմտապահեն երիտասարդներն և հավատարիմ կմնան պատգամին. «Հիշեք, որ պատասխանատու եք ու պետք է ներդրում ունենաք ՀՀ տնտեսության զարգացման գործում»:
Ինչպես նախորդ բոլոր տարիներին, շրջանավարտների կյանքում այս կարեւոր հանգրվանի առիթով Երևան էր ժամանել Տեխասի A&M պրոֆեսոր Ջոն Նիքըլզը: Նրա հորդորները ևս կարևոր են շրջանավարտների համար ու պատգամը. «ԱՈւԿ-ում սովորածը օգտագործեք ձեր և ձեր միջավայրի առաջընթացի համար»:
Շրջանավարտներին շնորհավորեցին նաև Ագրարային համալսարանի ԱՈւԿ-ի տնօրեն Վ. Ուռուտյանը և մագիստրատուրայի բաժնի վարիչ Գ. Գասպարյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկան շրջանավարտները:

Անի Խուդավերդյան

 www.hhpress.am

 

 

Calendar of Events

January 2022
S M T W T F S
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5