Համկ (բ) Կ Անդրկովկասի երկրկոմի 1928 թվականի հունիսի 28-ի որոշմամբ Երևանում հիմնադրվեց անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտը, իսկ սեպտեմբերի 18-ին տրվեց առաջին հրամանը՝ պրոֆեսոր Բորիս Գրիգորիի Մասինոյին ինստիտուտի դիրեկտոր նշանակելու մասին: 1928 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ինստիտուտի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀԿԿ Կենտկոմի ղեկավարները (Ա. Խանջյան, Ա. Մռավյան, Ս. Կասյան և ուրիշներ): Ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետի հիմնադիր դեկանն է եղել պրոֆեսոր Բ. Ն. Միխայլովը: 1930թ. հիմնադրվեց Երևանում անդրկովկասյան ասնասնաբուժական ինստիտուտը: 1931 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում ընդունվեց վերոհիշյալ երկու ինստիտուտների բազայի վրա Երևանում ստեղծել անասնաբուժական և անասնաբուծական ինստիտուտ: 1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորումից հետո ֆակուլտետը վերանվանվեց անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետ, իսկ 2003թ. երկու ֆակուլտետների միավորմամբ կազմավորվեց անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը:2006-2019 թ. հունվար ամիսը ֆակուլտետը ղեկավարել է պրոֆեսոր Ա.Վ. Վարդանյանը: 2019 թ. հունվարից դեկանի պաշտոնակատար է նշանակվել անասն. գիտ. թեկնածու, դոցենտ Ա. Յու. Աբովյանը: Ֆակուլտետի կազմում գործում են հետևյալ ամբիոնները.
Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում 4 մասնագիտությունների գծով`
Ֆակուլտետի 4 մասնագիտությունների գծով սովորում է շուրջ 300 ուսանող: Այսօր ֆակուլտետում իրականացվում է Եվրոպական միասնական կրթական տարածքի ձևավորում, ուսանողների ազատ տեղաշարժի հնարավորություն և աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակության ապահովում: «Tempus» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերի շրջանակներում վերանայվել են ողջ ուսումանական պլանները, առարկայական ծրագրերը և դասավանդումն իրականացվում է Եվրոպական կրթական չափորոշիչներին համապատասխան: Երեք մասնագիտությունների գծով (բացի «Դեղագիտությունից») ուսանողները մասնակցում են արհեստական սերմնավորողի դասընթացներին և ստանում «Արհեստական սեմրնավորող օպերատորի» որակավորում: Ֆակուլտետում դասավանդում են բարձր որակավորում ունեցող դասախոսներ՝ 16 գ. դ. պրոֆեսոր, 33 գ. թ. դոցնետ, ֆակուլտետն ունի համապատասխան բազա (լաբորատորիաներ, կահավորված լսարաններ, ուսումնափորձնական տնտեսություն) որակյալ մասնագետներ պատրաստելու համար: Ֆակուլտետի համար այժմ կրթական, գիտական համակարգի բարեփոխումների բուռն շրջան է, որը լի է դժվարություններով, պահանջվում է բազմաբնույթ խոչընդոտների հաղթահարում, ջանքերի լարում: Իրականացնելով տարաբնույթ ծրագրեր, այդ թվում միջազգային, ինչպես նաև «Տեմպուս Տասիս», «Էրազմուս Մունդուս», «ՄՆՏՑ»՝ հնարավոր կլինի հասնել բաղձալի նպատակին: |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ
Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։
Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում
Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում
Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց:
- 2019-06-17 10:59:38
Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Ավստրիական զարգացման - 2019-01-17 12:12:26
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է տարեկան աշխատանքները
Ավելացել են հայկական գինու արտահանման, ներքին սպառման ծավալները, ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին մասնակցում էին
- 2018-11-27 10:09:42
Ֆրանսիացի փորձագետները կօժանդակեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծմանը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է ֆրանսիացի փորձագետներին, որոնք Հայաստան են ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով՝ աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծման և կիրարկման հարցում հայ մասնագետներին օժանդակելու նպատակով։
- Ագրոնոմիական ֆակուլտետ
- Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետ
- Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ
- Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ
- Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ
- Տնտեսագիտական ֆակուլտետ