hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Սիրանուշ Ալթունյան

Անասնաբուժական սանիտարական փորձաքննության ամբիոնը կազմավորվել է 1931 թվին, որի առաջին վարիչը եղել է դոցենտ Ֆ.Ա. Տուրանդինը, ապա Գ. Տեր-Հակոպովը, այնուհետև պրոֆ. Լ.Բ. Հարությունյանը, դոցենտ Մ.Լ. Քենտիկյանը: 1966 թվին անասնա-բուժական սանիտարական փորձաքննության ամբիոնը միավորվել է մակաբուծաբանության ամբիոնին: Նորաստեղծ միացյալ ամբիոնի վարիչ է նշանակվել պրոֆ. Ա.Հ. Ղևոնդյանը, ապա այն ղեկավարել են դոցենտ Վ. Հ. Հայրումյանը, պրոֆ. Վ. Ջ. Հակոբյանը:
Զոոհիգիենա և անասնաբուժության հիմունքների ամբիոնը ստեղծվել է 1935թվին: Առաջին վարիչը եղել է Տ.Ա. Քալանթարը: Հետագա տարիներին ամբիոնը ղեկավարել են` պրոֆ. Լ.Բ. Հարությունյանը, դոցենտ Գ.Ա. Երիցյանը, Զ.Ք. Դիլանյանը, պրոֆ. Վ.Ս. Գազարյանը, պրոֆեսորներ Է.Գ. Աբրահամյանը, Յու.Հ. Աբովյանը:
1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում ստեղծվեց Անասնաբուժական սանիտարիայի, փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնը, որն էլ 2017 թվականին վերանվանվեց Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոն:

Ամբիոնի դասախոսները հետևո-ղական են եղել կենդանիների խնամքի և պահվածքի բարելավ-ման,բուժկանխարգելիչ նոր, առավել արդյունավետ ձևերի և մեթոդների մշակման խնդիրնե-րում: Ամբիոնի կարևոր ուղղություններից է տարատեսակ սննդամթերքների սանիտարական փորձաքննության աշխատանքները, որոնք կատարվում են ամբիոնի աշխատակիցների և մագիստրանտների գիտական հետազոտությունների շրջանակներում: Արտադրության մեջ բենտոսելենի հաբերի կիրառմամբ ներդրվել է ոչխարների սպիտակ մկանային հիվանդության կանխարգելման ավելի արդյունավետ մեթոդ, որն ապահովում է գլխաքանակի պահպանում և մթերատվության բարձրացում:
Ամբիոնի աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում միջազգային, հանրապետական մասնագիտական գիտաժողովներին, գիտամեթոդական կոնֆերանսներին, սեմինարներին, ինչպես նաև պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացներին:
Ամբիոնը սերտ կապ է հաստատել արտադրության հետ: Արտադրական աշխատանքի մեծ փորձ ունեցող դասախոսները լինում են տնտեսություններում, մասնակցում զանազան հիմնահարցերի լուծմանը:
12Այսօր ամբիոնը կարևոր դեր ունի ազգաբնակչության սննդի անվտանգության ապահովման գործում: Ելնելով խնդրի կարևորու-թյունից՝ դեռևս 1998թ. ամբիոնին կից կազմավորվեց գիտահետա-զոտական լաբորատորիա, որի նպատակն է բարձրացնել պատրաստվող ապագա մասնագետների որակավորումը և աշխատանքներ ծավալել անասնաբուժա-սանիտարական փորձաքննության հետ կապված որոշ հիմնահարցերի ուսումնասիրման ուղղությամբ:  
Ամբիոնը 2007 թվին ճանաչվել է լավագույնը և պարգևատրվել «Ոսկե հասկ» մրցանակով: Ամբիոնում պաշտպանվել է 20-ից ավելի դոկտրական և թեկնածուական ատենախոսություն:  Ամբիոնի աշխատակիցները հրատարակել են 5 դասագիրք, 14 ուսումնական ձեռնարկ, մոտ 75 մեթոդական ցուցումներ և շուրջ 800 գիտական հոդված: Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են բազմաթիվ վերապատրաստումների՝ ինչպես սննդամթերքի փորձաքննության և անվտանգության, այնպես էլ կրթության կազմակերպման վերաբերյալ: Ամբիոնի վարիչ Գ. Ռ. Համբարձումյանը վերապատրաստվել է տարբեր եվրոպական բուհերում՝ Իսպանիա, Պորտուգալիա, Նիդերլանդեր, Գերմանիա, Լեհաստան և այլն... Պրոֆ. Վ. Վ. Արահամյանը վերապատրաստվել է Չինաստանում, դոցենտ Գ. Մ. Պետրոսյանը՝ Պորտուգալիայում և Ֆրանսիայում, իսկ Ա. Յու. Աբովյանը՝ Նիդերլանդերում:,

 

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Ալթունյան Սիրանուշ Հարությունի - անասնաբուժ.գ.թ., դոցենտ

  1. Աբրահամյան Վիկտոր Վահանի - անասնաբուժ.գ.դ., պրոֆեսոր
  2. Համբարձումյան Գարիկ Ռուդիկի - անասնաբուժ. գ. թ., դոցենտ
  3. Ստեփանյան Պարգև Անուշավանի - կ.գ.թ., դոցենտ
  4. Արզումանյան Սոնա Պավելի - կ.գ.թ., դոցենտ
  5. Պետրոսյան Գայանե Մարտինի - կ.գ.թ., դոցենտ
  6. Բաբախանյան Թամարա Օգսենտիոսի - ասիստենտ
  7. Աբովյան Արևիկ Յուրիի - անասնաբուժ.գ.թ., դասախոս
  8. Աբովյան Քնարիկ Վոլոդյայի - լաբորանտ
  9. Մկրտչյան Նելլի Ռոմիկի -1-ին կարգի լաբորանտ
  10. Շուշանյան Մանե Թովմասի- 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Անասնաբուժական սանիտարական հսկողությունը մաքսային ծառայությունում և տրանսպորտում», «Անասնապահական մթերքների արտադրության հիգիենա», «Անասնաբուժական սանիտարական հսկողությունը վերամշակող ձեռնարկություններում», «Անասնաբուժական սանիտարիա», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն և անվտանգություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն և անվտանգություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն և անվտանգություն», «Անասնաբուժության հիմունքներ», «Անասնաբուծական մթերքի և հումքի փորձաքննություն և անվտանգություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Բուսական ծագման մթերքի անվտանգություն», «Բուսական ծագման մթերքի փորձաքննություն», «Բուսաբուծական մթերքների և հումքի փորձաքննություն և անվտանգություն», «Զոոհիգիենա», «Զոոհիգիենա սանիտարիայի հիմունքներով», «Զոոհիգիենա, Կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդամթերքի արտադրության սանիտարիա և հիգիենա», «Կաշվի և մորթու անասնաբուժական սանիտարական փորձաքննություն, որակի վերահսկում», «Կենդանական ծագման մթերքի անվտանգություն, Կենդանական ծագման մթերքի փորձաքննություն»::

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, V մասնաշենք, 310 սենյակ
Հեռ. (37412) 52 53 75, ներքին՝4-49
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10