hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Նաղաշյան Հովհաննես Զավենի

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կազմում 1931թ. առանձին հիմնադրվել են համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնները:
2001թ. համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնները միավորվեցին և ստեղծվեց մեկ ընդհանուր` համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնը: 2009 թվից այն ղեկավարում է պրոֆեսոր Հ.Զ.Նաղաշյանը:
Ուսումնամեթոդական աշխատանքներն ամբիոնում կազմակերպվում են ժամանակի պահանջներին համապատասխան: Ամբիոնը ապահովված է մայրենի լեզվով անհրաժեշտ գրականությամբ։ Լաբորատոր-գործնական պարապմունքների արդյունավետության բարձրացման նպատակով ամբիոնը համագործակցում է Բալահովիտի ուսումնական և մոտակա ֆերմերային տնտեսությունների հետ:
Ամբիոնի վարիչ պրոֆեսոր Հ. Նաղաշյանի գլխավորությամբ մշակվել և պատենտավորվել են կենդանիների ճիճվային հիվանդությունների ախտորոշման արդյունավետ մեթոդներ։
1995-2015թթ. ընթացքում ամբիոնում պրոֆեսորներ Հ.Զ. Նաղաշյանի և Ս.Լ. Գրիգորյանի ղեկավարությամբ կատարվել և շարունակվում են հանրապետական և միջազգային գրանտային թեմաների կատարումը՝ նվիրված կենդանիների վարակիչ ախտաբանությանը։
2005թ.-ից ամբիոնին կից գործում է կենդանիների վարակիչ հիվանդու-թյունների և մակաբուծաբանական լաբորատորիան՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով։ Ամբիոնն ունի հարուստ մակաբուծական թանգարան: Ամբիոնի և պրոբլեմային լաբորատորիայի աշխատակիցների ու ասպիրանտների կողմից հրատարակվել է շուրջ 900 գիտական հոդված, 20 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 3 մենագրություն, 2 ատլաս, 19 բրոշյուր, թարգմանվել է 5 դասագիրք, ստացվել է 19 արտոնագիր:
Ամբիոնի աշխատակիցները համագործակցում են Մոսկվայի, Սալոնիկի, Նյու Յորքի, Բարսելոնայի և այլ համալսարանների համապատասխան ամբիոնների և միջազգային կազմակերպությունների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Նաղաշյան Հովհաննես Զավենի - անասնաբուժ. դոկտոր, պրոֆեսոր

  1. Գրիգորյան Վալերի Վոլոդյայի - գ. դ. դոցենտ
  2. Սարգսյան Մարիամ Արմենակի - գ. թ. դոցենտ
  3. Մկրտչյան Արթուր Ռոբերտի - գ.թ. դոցենտ
  4. Գրիգորյան Լիանա Հայկի - գ.թ. դոցենտ
  5. Հակոբյան Անուշ Ռաֆիկի - գ.թ. դոցենտ
  6. Բալասանյան Հրաչուհի Սիմոնի - առաջատար մասնագետ
  7. Գասպարյան Լիլիթ Սամվելի -1-ի կարգի լաբորանատ
  8. Բալյան Լիանա Վլադիմիրի - 1-ին կարգի լաբորանտ
  9. Ժամկոչյան Հայկուհի Կարապետի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Գյուղատնտեսական կենդանիների համաճարակաբանություն և ինֆեկցիոն հիվանդություններ», «Մակաբուծաբանություն և կենդանի-ների ինվազիոն հիվանդություններ», «Անասնաբուժական գործի կազմակերպում և հասարակական առողջապահություն», «Մեղուների հիվանդություններ», «Ձկների հիվանդություններ»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, VI մասնաշենք, 226 սենյակ
Հեռ. (37410) 45 16 01
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10