hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության (TOPAS) 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
• Վայհենշտեֆան- Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան, Գերմանիա

ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ 


• Վրոսլավի շրջակա միջավայրի և բնական գիտությունների համալսարան, Լեհաստան
• Յաշիի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարան, Ռումինիա
• Վռիթելի համալսարանական քոլեջ, Մեծ Բրիտանիա

ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐ  

Հայաստան

• Հայաստանի ազգային ագրարային համալսարան
• Երևանի պետական համալսարան

Ուկրաինա
• Ուկրաինայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների ազգային համալսարան
• Սումիի ազգային ագրարային համալսարան

Ուզբեկստան
• Անդիջանի պետական ագրարային ինստիտուտ
• Սամարղանդի անասնաբուժական ինստիտուտ:

Ծրագրի նկարագիրը
Ծրագրի գլխավոր նպատակն է լրացնել Ուկրաինայի, Հայաստանի և Ուզբեկստանի` ԽՍՀՄ-ից ժառանգած գյուղատնտեսական բարձրագույն կրթական համակարգում առկա բացը, ներդնել և բարելավել կրթական վերջնարդյունքների վրա հիմնված և կարողություններին միտված մասնագիտական գործնական ծրագրեր: Համալսարանի և գործատուների (ֆերմերային տնտեսություններ և ընկերություններ) միջև համագործակցության խթանումն ու իրական աշխատանքային միջավայրում պրակտիկ ուսուցման իրականացումը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին ու շնորհվող որակավորումներին համապատասխան շրջանավարտների թողարկմանը:
Ծրագրի արդյունքում կմշակվեն ագրարային կրթության այն գործիքները, որոնք կնպաստեն ուսուցման ընթացքում գործնական հմտությունների ձեռք բերմանը և տեսության վրա հիմնված կրթությունից անցում կկատարվի գործնականին: Այս ծրագրի անդամ երկրներն են Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Միացյալ Թագավորությունը, Հայաստանը (ՀԱԱՀ և ԵՊՀ), Ուկրաինան և Ուզբեկստանը:
Իրականացվող լայնաշրջանակ գործողությունները կօժանդակեն ագրարային ուսուցման ոլորտում դասախոսակենտրոն մոտեցումներից անցում կատարել ուսանողակենտրոն կրթությանը, որը կնպաստի Ուզբեկստանում, Ուկրաինայում և Հայաստանում աշխատանքի տեղավորմանը: Պրակտիկաների համապատասխան մեխանիզմների և ձևերի միջոցով կընդլայնվի համալսարանների և ագրարային ձեռնարկությունների համագործակցությունը, որը կիրականացվի նաև կառավարության օժանդակությամբ` ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման ճանաչման միջոցով:

Ծրագրի նպատակին հասնելու համար կիրականացվեն 5 հիմնական գործողություններ/քայլեր.

1. Ագրարային մենեջմենթ կրթական ծրագրերի գնահատման և կրթական վերջնարդյունքների վերանայում՝ հիմք ընդունելով կարողություններին միտված ձևաչափը, ինչը հետագայում կամրապնդվի համապատասխան պրակտիկայով: Կրթական վերջնարդյունքները ներառում են այն ունակությունները, որոնք ցույց են տալիս, թե ուսանողը ինչ պետք է իմանա, հասկանա և կարողանա ուսուցման ավարտից հետո, և որոնք էլ գիտելիքների, հմտությունների և վերաբերմունքի համախումբն են: Սակայն, կրթական ծրագրերի բարեփոխումների Տեմպուսի նախկին ծրագրերից, որոնք իրականացվել են թիրախային երեք երկրներում, ոչ բոլոր կրթական վերջնարդյունքներն են հստակեցված և գնահատված, հատկապես`պրակտիկաների կազմակերպման ուղղությամբ:
2. Դասախոսների (հատկապես՝ երիտասարդ) վերապատրաստման արդյունավետ ծրագիր (tailor-made ծրագրով): Այն կիրականացվի իրավիճակային խնդիրներով (case-study), հիմնահարցերի լուծման մեթոդներով, հանձնարարականների կիրառման, ինտերակտիվ տեսանյութերի և զանգվածային բաց ռեսուրսների մշակման և առաքման միջոցով: Դրան հասնելու համար հարկավոր է ուղղորդվել դասավանդման և ուսուցման այնպիսի ժամանակակից մարտահրավերներով, որոնք են՝ ՏՀՏ-ների, օտար լեզուների, դասավանդման մեթոդների տիրապետումը: Կարիք կա ավելի մեծ ուշադրություն դարձնել դասավանդման ուսամնառության ձևերին՝ փորձի վրա հիմնված տեսանյութերի միջոցով: Պետք է նաև բոլոր շահագրգիռ կողմերը մշտապես վերանայեն և թարմացնեն իրենց մոտեցումը դասավանդում-ուսուցանում-գնահատում եռանկյունու նկատմամբ:
3. ԵՄ մոդելներին համապատասխան պրակտիկաների սխեմաների մշտադիտարկման և ղեկավարման նպատակով կարողությունների զարգացում և օժանդակ անձնակազմի ձևավորում: Ծրագիրը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ գյուղատնտեսության ոլորտի կարիքները, ինչպես նաև գյուղատնտեսական բարձրագույն կրթության հետագա զարգացման ուղղություններն` ավելի քան 1200 ուսանողի մասնագիտական ունակությունների ամրապնդման միջոցով, որոնք կառաջարկեն ագրոբիզնեսի հմտություններ և կխթանեն գործընկեր վեց բուհերի հետազոտական կարողությունները:
4. Գործնականին միտված կրթության՝ որպես ֆերմերային ձեռնարկությունների հետ համագործակցության մեծացման և աշխատանքի տեղավորման իրազեկվածության բարձրացման ձևաչափ: Ծրագիրը նմանապես կլրացնի գյուղատնտեսական արտադրողների հմտությունների զարգացմանը խոչընդոտող բացն` առավել հմուտ շրջանավարտներ թողարկելու շնորհիվ: Գյուղատնտեսական ոլորտի դասավանդողների շրջանում կապի ամրապնդումն ու լավագույն փորձի փոխանակումը կիրականացվի վեբինարների և էլեկտրոնային պլատֆորմների միջոցով, իսկ գյուղատնտեսական արտադրողների ու դասավանդողների միջև համագործակցությունը կկատարելագործվի համագործակցության ցանցի և պրակտիկաների կատարելագործված ձևաչափերի միջոցով:
5. Պրակտիկայի ընթացքում հավաքված տվյալների օգտագործում հետագա հետազոտական գործունեության, կրթական և ֆերմերային քաղաքականության ուղեցույցներում: Պրակտիկայի ընթացքում ֆերմերային գործունեության վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկություն ունենալը կօգնի լիարժեքորեն ցուցադրել ֆերմերային գործունեության արժեքը:

Ակնկալվող արդյունքներ
Ծրագրի թիրախային խմբերն են շրջանավարտները, հետազոտողները, ֆակուլտետների անձնակազմերը, պրակտիկայի վրա հիմնված կրթական ինստիտուտները, ՓՄՁ-ները, ֆերմերային ընկերությունները, գյուղատնտեսական ձեռնարկությունները, տեղական համայնքները և կրթության ոլորտի ղեկավարները (օրինակ՝ կրթության նախարարությունները, որոնք պատասխանատու են կրթական ծրագրերի կազմման և հաստատման համար):
Թիրախային խմբերը ներկայացված են կոնսորցիումի կազմում, ինչպես նաև կան անդամներ ֆորմալ կրթական համակարգից, ֆերմերային միություններից և ընկերություններից, կրթական քաղաքականություն իրականացնող մարմիններից: Գործընկեր համալսարանները ընդգրկված են այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված են բուհերի և աշխատաշուկայի համագործակցությանը, գյուղատնտեսության ղեկավարմանը և վարում են իրենց սեփական ցանցային կառույցները, այդ պատճառով իրենց տարածաշրջանում գրավում են արտոնյալ դիրք ու կարող են հեշտությամբ հասնել թիրախային խմբերին:
Թիրախային խմբերի վրա լայնածավալ ազդեցության նպատակով ծրագրի արդյունքների տարածումը կիրականացվի տարբեր եղանակներով:
1. Առաջինը՝ գործընկեր համալսարաններում: Ներքին տարածումը կիրականացվի ներքին պորտալների, տեղեկատվական օրերի, ռեկտորի ելույթների և տարբեր կազմակերպչական միջոցառումների միջոցով: Ուսանողները, հետազոտողներն ու ակադեմիական անձնակազմը տեղեկացված կլինեն դաշտային աշխատանքների, պրակտիկաների և այլնի վերաբերյալ: Նրանք անմիջականորեն կարող են մասնակցել վերապատրաստումներին և պրակտիկաներին:
2. Երկրորդը՝ ուժեղացնելով բուհերի և ձեռնարկությունների անմիջական կապը: Շատ գործընկերներ ունեն բավականին լավ կապեր նախարարությունների հետ՝ ազգային ծրագրերում նրանց ներգրավվածության միջոցով: 4-րդ աշխատանքային փաթեթն անմիջականորեն ուղղված է նախարարություններին, քանի որ շատ կարևոր է կարգավորել պրակտիկաների կազմակերպման և համապատասխան հավաստագրման գործընթացները: Քաղաքականության խորհրդատվությունը կիրականացվի 3 մակարդակներով.
• խորհրդատվություն այն մարդկանց համար, ովքեր վերահսկում են կրթության և գյուղատնտեսական քաղաքականությունը,
• խորհրդատվություն նրանց համար, ովքեր վերահսկում են բուհերը,
• խորհրդատվություն նրանց համար, ովքեր վերահսկում են գյուղական համայնքները, ֆերմերային ընկերությունները, ֆերմերներին և գյուղատնտեսական ոլորտն ընդհանրապես:
3. Երրորդը, անմիջական կապերի հաստատում այն ֆերմերային ձեռնարկությունների և արտադրության հետ, որոնց հետ գործընկերներն ունեն ուղիղ կապեր: Դրանք են առևտրային պալատները, ագրոբիզնեսի միությունները, պրակտիկայի վրա հիմնված կրթության ոլորտում հետաքրքրված մարմիններ, ֆերմերային տվյալների հավաքագրմամբ հետաքրքրված այլ մարմիններ՝ ազգային գործակալություններ, գյուղատնտեսության նախարարություն, գիտահետազոտական ինստիտուտներ և այլն: Սա կիրականացվի ծրագրի 3-րդ տարում:
Յուրահատուկ տվյալների բազայի ստեղծման միջոցով գործընկերները կմեծացնեն պրակտիկաների դերն ու նշանակությունը, հատկապես՝ տվյալների հավաքագրման գործընթացքում: Տվյալների բազան կարող է օգտակար լինել ֆերմերային ձեռնարկությունների, տնտեսագետների, քաղաքականություն իրականացնողների, որոշումներ կայացնող մարմինների կարիքների համար:
4. Այլ բուհերում և երկրներում՝ աշխատանքային հանդիպումների միջոցով:
5. Վերջապես, Հայաստանում, Ուկրաինայում և Ուզբեկստանում հրապարակումների, կլոր սեղանների, համաժողովների, շնորհանդեսների, տարբեր հանդիպումներին մասնակցելու և այլ միջոցներով: Առաջին տարեկան համաժողովը մասնակիցներին և որոշում կայացնողներին կտեղեկացնի պրակտիկաների և աշխատաշուկա-համալսարան համագործակցության ԵՄ մոդելի մասին և որպես մոդել կշեշտադրվի ECQIP-ը: Երկրորդ տարեկան տեղեկատվական հանդիպումը կցուցադրի դասավանդման նյութերի պորտֆոլիոն, որը նախատեսված է պրակտիկայի վրա հիմնված կրթության համար: Այն նաև նպաստելու է ձեռնարկությունների և բուհերի միջև պրակտիկայի կարգավորմանը` Բոլոնիայի մոդելների, հավասար հնարավորությունների, առողջության և անվտանգության կանոնների հաստատման և գնահատման ցուցանիշների լիարժեք թափանցիկության, ինչպես նաև ֆերմերային տվյալների բանկի օգտագործման, տարածման համաձայն: Երրորդ համաժողովը կներկայացնի ծրագրի արդյունքները, լավագույն փորձը և պիլոտային փուլից քաղած դասերը:

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10