hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ABIONET. Կրթության արդիականացում 

Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ գյուղմթերքների և կենսամթերքների արտադրությունը տնտեսության առանցքային ոլորտներից է, իսկ բնագավառի մասնագետները` գյուղատնտեսներ, կենսատեխնոլոգներ, կենսաբաններ, առավել պահանջարկ ունեցողները: Որակյալ և անվտանգ սննդամթերքի արտադրությունն էապես կարևորվում է երկրի ագրոպարենային ապահովվածության տեսանկյունից. ուստի անհրաժեշտ է, որպեսզի գյուղոլորտի մասնագետները զինված լինեն աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան գիտելիքներով և կարողություններով:
Այսօր կրթություն-արտադրություն կապը որոշ չափով խզված է, իսկ մագիստրոսական ծրագրերը հիմնականում ներդաշնակ չեն պարենամթերքների և կենսատեխնոլոգիաների վրա հիմնված մթերքների արտադրության արագ զարգացող ոլորտի պահանջներին:

ABIONET-ը (ABioNet – Armenian Network of Excellence in Bio-Products Science and Technology) Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + ՀԳ2 ծրագիր է` «Կենսաարտադրանքների տեխնոլոգիայի ոլորտում գերազանցության հայկական ցանց», որի մեկնարկը կայացավ 2018թ. փետրվարի 5-9-ը Հունաստանի Թեսալոնիկ քաղաքում: Ծրագրի տևողությունը 36 ամիս է (2017-2020թթ.) համակարգողը՝ Թեսալոնիկի Ալեքսանդրի անվան Տեխնոլոգիական կրթական ինստիտուտը (ATEI):

Կոնսորցիումի եվրոպական անդամներն են` Իտալիայի Հանրապետության Տերամոյի համալսարանը, Պորտուգալիայի Հանրապետության Կաթոլիկե համալսարանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դրեզդենի Տեխնիկական համալսարանը: Հայաստանի Հանրապետությունից ծրագրի գործընկերներն են` Երևանի պետական համալսարանը, Հայսատանի ազգային ագրարային Համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Ծրագրի առանցքային նպատակը բուհական կրթության, արտադրության և նորարարության միջև կապի հաստատումն ու ամրապնդումն է, ինչը բխում է երկրի կրթության, գյուղատնտեսության և գիտության զարգացման ռազմավարական առաջնահերթություններից: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է համատեղ պիլոտային մագիստրոսական ծրագրի ստեղծումը միջառարկայական այնպիսի մոդուլների ներգրավմամբ, որոնք միտված կլինեն մասնագիտական կարողությունների ձևավորմանը: Սույն գործընթացում կարևորվում է ԵՄ, կոնսորցիումում ներգրավված համալսարանների լավագույն փորձը:
Ծրագիրը միտված է նաև մեկ միասնական հարթակի և համապատասխան ռեսուրսների միջոցով համատեղ ցանցի ստեղծմանը, ուսանողների և դասախոսական կազմի շարժունությանը Հայաստանի ուսումնական հաստատությունների և ԵՄ գործընկեր համալսարանների միջև: Ծրագրի շրջանակում նախատեսվող կարճաժամկետ ու երկարաժամկետ վերապատրաստումները (ուսանողներ, դասախոսներ), լաբորատոր բազայի և տեխնիկական միջոցների համալրումը կնպաստեն սննդամթերքի և կենսամթերքի ոլորտի շրջանավարտների ոչ միայն գիտելիքների, այլ նաև հմտությունների և կարողությունների արդիականացմանը:

ABIONET ծրագրի ակնկալվող վերջնարդյունքներն են.
*հայաստանյան համալսարանների կարիքների գնահատում դասավանդման ռեսուրսների, կրթական ծրագրերի բովանդակության և կառուցվածքի տեսանկյունից
*պարենամթերքի, կենսամթերքի և տեխնոլոգիաների տիրույթում յուրաքանչյուր համալսարանի նեղ մասնագիտական ուղղվածությունից բխող մագիստրոսական ծրագրերի զարգացում կամ ստեղծում` ԵՄ համալսարանների լավագույն փորձին համապատասխան
*միջառարկայական ցանցի ստեղծում և արդյունավետ համագործակցության խթանում հայաստանյան և եվրոպական համալսարանների միջև` ֆակուլտետների, լաբորատորիաների, ձեռնարկությունների ներգրավմամբ  դասախոսների և ուսանողների շարժունության ապահովում
* Հայաստանի և ԵՄ համալսարանների ուսանողների կողմից «start up»-ների մշակում
* կարիքների վերհանման արդյունքում մագիստրոսական ծրագիրը համապատասխան լաբորատոր բազայով (արդի սարքավորումներ) և տեխնիկական միջոցներով համալրում
* Հայաստանի և ԵՄ համալսարանների միջև համատեղ մագիստրոսական մոդուլային ծրագրի մշակում:

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության և պարենամթերքի տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ պատրաստում է միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: ABIONET ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի աշխատանքային թիմը հիմնադրույթներին համապատասխան իրականացրել է ոլորտում գործող և դեռևս զարգացման ենթակա մագիստրոսական կրթական ծրագրերի մշտադիտարկում, կարիքների գնահատում: Հատկանշական է, որ հունիսին կայացած «Skype» հանդիպման ընթացքում ԵՄ գործընկեր համալսարանների հետ համատեղ քննարկումների արդյունքում ՀԱԱՀ-ի կրթական ծրագրերից զարգացման և կառուցման նպատակով առաջնահերթություն է տրվել և ընտրվել է «Կենդանական և բուսական ծագման սննդամթերքի անվտանգություն և փորձաքննություն» մագիստրոսական ծրագրին: Կրթական ծրագրի կառուցվածքային, մոդուլային բաղադրիչներին վերաբերող մանրամասներն առաջիկայում կհստակեցվեն Դրեզդենում կայանալիք աշխատանքային հանդիպման ընթացքում:
Հարկ է նշել, որ ՀԱԱՀ-ում կարձանագրվի մոդուլային մագիստրոսական ծրագրի ներդրման առաջին փորձը, ինչը կունենա ռազմավարական նշանակություն ինչպես համալսարանի, այնպես էլ ՀՀ ագրարային ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացում:

ՀԱԱՀ-ում ABIONET ծրագրի համակարգողն է կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնի վարիչ Գայանե Մարմարյանը:

ABIONET պաշտոնական կայքէջ - http://abionet.eu/

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2020
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10