hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

«Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսություն

 
«Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, սկսած 1934 թվականից, հանրապետության տարբեր վայրերում՝ Քանաքեռում, Նոր Արեշում, Արարատում, Երևանի շրջակայքում, Լուսակերտում, ունեցել է ուսումնական տնտեսություններ, որտեղ անցկացվել են ուսանողների արտադրական պրակտիկաները:

Այդ տնտեսություններում տարբեր ժամանակահատվածներում տնօրեն են աշխատել Ն. Մաղաքյանը, Ռ.Բարսեղյանը, Վ.Աթոյանը, Դ.Աթոյանը, Դ. Ավետիսյանը, Ե.Խաչիկյանը, Վ.Մարտիրոսյանը: 1962 թվականին որպես ուսումնափորձնական տնտեսություն, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտին հատկացվում է Էջմիածնի շրջանի «Ոսկեհատ» տնտեսությունը:
Տնտեսության տնօրեն են եղել Գ.Շահազիզյանը, Է.Հակոբյանը, Գ.Մամիկոնյանը, Կ.Աթոյանը, Ս.Փանդունցը, Ս.Ղարիբյանը: «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունն ունի 62,7 հա հողատարածք, որից 18 հա խաղողի բերքատու այգի է, 2,8 հա՝ ընդավոր պտղատու այգի, 11 հա՝ առվույտի բազմամյա խոտհարք, իսկ մնացած 27,7 հա՝ անմշակ հողամաս: Ուսանողները «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունում մասնակցում են գյուղատնտեսական ամենատարբեր աշխատանքների՝ այգիների էտից մինչև բերքահավաք: Տնտեսությունը ղեկավարում է Ներսես Կոստանյանը:

Հետադարձ կապ
Արմավիրի մարզ, գյուղ Ոսկեհատ,
Հեռ. (091) 33 33 19 

Գինու գիտաուսումնական կենտրոն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գինու գիտաուսումնական կենտրոնը ստեղծվել է «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի շրջանակներում, 2017-2018 թվականներին: Կենտրոնի հիմնական նպատակն է գինու գիտաուսումնական գործունեության զարգացումը՝ հիմնվելով նյութատեխնիկական նորագույն բազայի և գիտաուսումնական ներուժի ընդլայնման վրա: Այն հնարավորություն կընձեռի ոլորտի համար պատրաստել մրցունակ մասնագետներ, ինչպես նաև գինեգործության ոլորտում իրականացնել գիտահետազոտական և նորարարական ծրագրեր: Գինու գիտաուսումնական կենտրոնը որպես գինու արտադրության հումքային բազա օգտագործում է ՀԱԱՀ Ոսկեհատ և Նալբանդյան համայնքներում գտնվող խաղողի այգիները՝ 35 հեկտար ընդհանուր տարածքով և տարեկան 200-250 տոննա միջին բերքատվությամբ: Կենտրոնի կողմից իրականացված տարբեր ուսումնասիրությունների արդյունքում կանխատեսվել են առաջիկա տարիներին պահանջարկ ունեցող գինու տեսակները և այդ հողատարածքներում համապատասխան ուղղվածության խաղողի այգիների հիմնումը: Ընթացքում մշակվել են նորագույն ագրոտեխնոլոգիաներ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խաղողի սելեկցիոն սորտերին և դրանցից գինի պատրաստելուն: Կենտրոնը կծառայի նաև որպես արտադրական և ուսումնական պրակտիկաների անցկացման հարուստ բազա «Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությունների ուսանողների համար:

Ոսկեհատի գինու գիտաուսումնական կենտրոնը ղեկավարում է գլխավոր գինեգործ, տեխ. գիտ. թեկնածու Արտակ Գաբրիելյանը:

Հետադարձ կապ
Արմավիրի մարզ, գյուղ Ոսկեհատ
 

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2021
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10