hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Որակի ապահոման ներքին գնահատում

Artaqin_vorak12

ՀԱԱՀ ՈԳԱ կենտրոնն իր ստեղծման պահից ի վեր շարունակաբար աշխատում է մշակել համալսարանի արդյունավետ կառավարում ապահովող որակի ներքին ապահովման համակարգ: Համալսարանում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մշակվում և վերանայվում են բազմաթիվ փաստաթղթեր, Համալսարանի 2018-2022 թթ․ Ռազմավարական պլանը և այլն` ապահովելու կրթական, գիտական և խորհրդատվական գործընթացների արդյունավետ գործունեությունը: Ի վերջո, համալսարանի որակի ներքին ապահովման համար ընտրվել է ներքևից վերև մոտեցումը, որն արդյունավետ գործում է:

ՈԳԱ կենտրոնը որդեգրել է որակի ապահովման և կառավարման մոտեցում` հիմնված ներդրումների, գործընթացների և վերջնարդյունքների վրա: Որակի ներքին ապահովման համակարգն ապահովում է․

• ՀԱԱՀ որակի ներքին ապահովման գործընթացների քաղաքականությունը, ինչպես նաև դրանց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը տեղական և միջազգային մակարդակներում

• PDCA շրջափուլի վրա հիմնված գիտակրթական գործընթացների արդյունքների շարունակական բարելավման հնարավորություն,

• Համալսարանի ներքին և արտաքին գնահատումների արդյունքների թափանցիկությունը, ինչպես նաև այդ գործընթացների գնահատումը` հասկանալու, թե որքանով են արդյունքները համապատասխանում ՀԱԱՀ առաքելությանն ու նպատակներին

• Գնահատման արդյունքների վրա հիմնված բարելավման միջոցառումների մշակումը

• Համալսարանի շահակիցների ներգրավվածությունը ՀԱԱՀ գործընթացներում՝ նրանց հետ բաց երկխոսությունների միջոցով

• Համալսարանի նախապատրաստումը արտաքին գնահատման:

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2021
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10