hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մովսիսյան Մարիամ Սամվելի 

E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Կրթություն և վերապատրաստում
2014թ. վերապատրաստում, «Բուհի ստրատեգիական պլանավորում, ֆինանսական և մարդկային ռեսուրսների կառավարում», «Մասնագիտության կրթական ծրագրի կառավարում», «Ռեգիստրարի և ուսումնական գործընթացի պլանավորում և իրականացում» թեմաներով, GOVERN TEMPUS ծրագիր, Գրացի համալսարան, Ավստրիա, Լյուվենի համալսարան, Բելգիա, Պալերմոյի համալսարան, Իտալիա
2014թ. վերապատրաստում, «Զալցբուրգյան սկզբունքները», «Ասպիրանտական կրթական ծրագրերի առաջխաղացման գործիքները», «Ճանապարհային քարտեզի մշակում» թեմաներով, VERITAS TEMPUS ծրագիր, Գրացի համալսարան, Ավստրիա, Հայաստանի պետական բժշկական համալսարան, Հայաստան, Հայդելբերգի համալսարան, Գերմանիա
2012թ. վերապատրաստում, «Բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթության ներքին որակի ապահովում և կառավարում» թեմայով, Ֆուլդայի կիրառական գիտությունների և Կասսելի համալսարաններ, Գերմանիա
2012թ․ մասնակցություն, «Միջազգային այցելուների առաջնորդության» ծրագիր, (IVLP), ԱՄՆ կառավարություն
2009-2014թթ. հայցորդ, Երևանի պետական համալսարան, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոն
2007թ. վերապատրաստում, BRIDGE (Building Resources in Democracy, Governance and Elections) ծրագիր, վկայական
2004-2006թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Փիլիսոփայության բաժինը
2004-2005թթ. սովորել և ավարտել է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի լրագրության միամյա դասընթացը
2000-2004թթ. մագիստրատուրա, Երևանի պետական համալսարան, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ, փիլիսոփայության բաժին։

Աշխատանքային փորձ
2018 թ. նոյեմբերից ՀԱԱՀ, Որակի գնահատման և ապահոման կենտրոն, տնօրեն
2018 թ. նոյեմբերից ՀԱԱՀ, Հասարակական գիտությունների ամբիոն, դասախոս
2006-2018 թթ. ՀԱԱՀ, Հայոց պատմության և փիլիսոփայության ամբիոն, դասախոս
2016-2018 թ. նոյեմբեր ՀԱԱՀ, ՏՏ և ԻԾ կենտրոն, Աշխատանքի տեղավորման և խորհրդատվության բաժին, առաջատար մասնագետ
2015-2016թթ. ՀԱԱՀ, ուսումնամեթոդական կենտրոն, կրթական նորագույն տեխնոլոգիաների ուսումնասիրության, վերլուծության և ներդրման բաժին, առաջատար մասնագետ
2012 թվից մինչ օրս Տեմպուսի La MANCHE, GOVERN, VERITAS ծրագրեր, հետազոտող-վերապատրաստող
2013-2015թթ. դրամաշնորհային թիվ 2/13-CIF պայմանագիր, փորձագիտական և խորհրդատվական ծառայությունների մատուցում, վերապատրաստումների իրականացում
2012-2015թթ. ՀԱԱՀ, ԿԲՌՊՈՎԻ վարչություն որակի վերահսկման և ինքնավերլուծության բաժին, առաջատար մասնագետ
2013թ. ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ակադեմիական անձնակազմի և ՈԱ մասնագետների «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագիր, վերապատրաստող
2012-2013թթ. «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային «Որակի ապահովման ազգային համակարգի ստեղծում և ամրապնդում» բաղադրիչ ծրագիր, վերապատրաստումների իրականացում
2006-2012թթ. «Այ-Փի-Էս-ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, սոցիոլոգիական հետազոտությունների կոորդինատոր և հետազոտության որակի պատասխանատու, համատեղությամբ
2007թ. IFES հայաստանյան գրասենյակ, պայմանագրային հիմունքներով համակարգող
2004-2006թթ. «Կովկաս» հասարակագիտական հետազոտական կենտրոն, հարցավար, աշխատանքային խմբի ղեկավար:

Հավելյալ տեղեկություն
2010 թվից մինչ օրս ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ, անդամ
2008 թվից մինչ օրս Ազգային ժողովրդավարության ինստիտուտ, (NDI), երիտասարդների համակարգող խորհուրդ, հիմնադիր անդամ, քարտուղար
2005 թվից մինչ օրս «Երիտակ» երիտասարդական ՀԿ, անդամ
2002 թվից մինչ օրս Հայոց փիլիսոփայական ակադեմիայի երիտասարդ հետազոտողների միության և միջազգային փիլիսոփայական ակադեմիայի երիտասարդ հասարակագետների ընկերակցություն, անդամ
2004-2006թթ. ԵՊՀ, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Ուսանողական գիտական ընկերություն, նախագահ
2001-2006թթ. ԵՊՀ, Ուսանողական գիտական ընկերություն, անդամ
2002-2005թթ. ԵՊՀ, Մեծ խորհուրդ, անդամ:
Հեղինակ է 13 գիտական հոդվածների:

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2021
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10