2019 թ.-ից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ՀԱԱՀ-ն իրականացնում է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն (ԱԿԳԿ) հիմնադրելու ծրագիրը: Դրա հիմնական նպատակը ՀԱԱՀ-ում Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնի (ԱԿԳԿ) հիմնումն է, որը համապատասխանելով արդի պահանջներին, խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: Դրամաշնորհի ընդհանուր գումարը (ներառյալ համաֆինանսավորումը) 160.041.250 դրամ է: Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն, որը կնպաստի կարողությունների ձևավորմանը միտված հետազոտահենք կրթության իրականացմանը, կրթություն-հետազոտություն և բուհ-աշխատաշուկա կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը: Գերազանցության կենտրոնի ստեղծմամբ ՀԱԱՀ կրթական համակարգում կներդրվի անասնաբուժության կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում և նոր մոտեցում՝ բիոէթիկական կրթություն: ԱԿԳԿ-ի կազմում կլինեն երեք հիմնական բաժիններ.
Ստեղծելով նմանատիպ գերազանցության կենտրոն՝ հնարավորություն կստեղծվի պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական ծառայություններ մատուցել ֆերմերներին և գործող անասնաբույժներին: Այն թույլ կտա զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և առավելագույնս նախապատրաստել նրանց ապագա մասնագիտական գործունեության համար: Ծրագիրի շրջանակներում.
Ակնկալվող արդյունքներն են.
Ներկայացվող ծրագրի թիրախային խմբերն են՝ ՀԱԱՀ ֆակուլտետի և քոլեջի համապատասխան մասնագիտությունների ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, մագիստրանտները, ասպիրանտները, հետազոտողները, ֆերմերները, անասնաբույժները, սննդամթերքի անվտանգության մասնագետները, կենդանիների հիվանդությունների հետազոտմամբ և կանխարգելմամբ զբաղվող տեղական կառույցների ներկայացուցիչները: Նորաստեղծ անասնաբուժության կրթագիտական գերազանցության կենտրոնը կհանդիսանա այդ ոլորտում ներգրավված տարբեր կենտրոններին և առանձին մասնագետներին միավորող յուրահատուկ կառույց: Դրա արդյունքում ոլորտի հիմնախնդիրների վերհանումն ու իրականացվող ծրագրերի գնահատումը կստանա որակական մեկ այլ աստիճան, ինչի արդյունքում կնվազեն կենդանիների վարակիչ հիվանդությունների դեպքերը, կբարելավվի կենսաբանական վտանգների վերահսկման մեխանիզմները, կբարելավվի ազգաբնակչությանը անվտանգ սննդամթերքով ապահովման հիմնախնդիրը: Նորաստեղծ գերազանցության կենտրոնի գործարկումից հետո նախատեսվում է ստեղծել առանձին էլեկտրոնային հարթակ Զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOC) համար, ինչի շնորհիվ բազմաթիվ ներքին և արտաքին շահակիցների համար հասանելի կլինեն ժամանակակից անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության վերաբերյալ տարատեսակ նյութեր: Դասախոսների և կենտրոնի աշխատակիցների համար նախատեսվում է պարբերաբար կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ այս ոլորտում միջազգային փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու համար: Ներկայացված ծրագրի իրականացման դեպքում կստեղծվի անասնաբուժական կլինիկական նորագույն սարքավորումներով, սիմուլյացիոն մուլյաժներով և էլեկտրոնային կրթական ծրագրերով հագեցված և հմուտ աշխատակիցներ ունեցող գերազանցության կենտրոն, որը կունենա գործունեության կրթական, հետազոտական և խորհրդատվական բաղադրիչներ: |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ
Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։
Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում
Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում
Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց:
- 2019-06-17 10:59:38
Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Ավստրիական զարգացման - 2019-01-17 12:12:26
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է տարեկան աշխատանքները
Ավելացել են հայկական գինու արտահանման, ներքին սպառման ծավալները, ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին մասնակցում էին
- 2018-11-27 10:09:42
Ֆրանսիացի փորձագետները կօժանդակեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծմանը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է ֆրանսիացի փորձագետներին, որոնք Հայաստան են ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով՝ աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծման և կիրարկման հարցում հայ մասնագետներին օժանդակելու նպատակով։
- Ագրոնոմիական ֆակուլտետ
- Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետ
- Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ
- Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ
- Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ
- Տնտեսագիտական ֆակուլտետ