Արտաքին կապերի դեպարտամենտը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ստորաբաժանումներից է, որն իրականացնում է ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցությունը կրթության, գիտության և խորհրդատվության ոլորտներում: Այն հիմնադրվել է 2005թ.՝ 1994թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում գործող Արտաքին կապերի բաժնի հիման վրա: 1994-2001թթ. բաժինը ղեկավարել է Լ.Մ. Գյուլխասյանը, իսկ 2001-2016թթ ՝ Հ.Յա. Սայադյանը: Այժմ դեպարտամենտի աշխատանքները ղեկավարում է Գ. Համբարձումյանը: Դեպարտամենտը բաղկացած է երկու բաժիններից. Հայաստանի ազգային ագրարային համալսարանը միջազգային համագործակցության ոլորտում որդեգրել է համալսարանը միջազգային ճանաչման հասցնելու, միջազգային բարձրագույն կրթական տարածքում ինտեգրվելու, այն մրցունակ, առաջատար գիտահետազոտական և խորհրդատվական ծառայություններ մատուցող կենտրոն դարձնելու քաղաքականությունը: Միջազգային համագործակցության բնագավառում համալսարանը դեպարտամենտի միջոցով իրականացնում է միջազգային կրթական, գիտամանկավարժական և խորհրդատվական գործունեություն,մասնակցում է կրթության որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը նվիրված միջոցառումներին, կազմակերպում և անցկացնում է ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունությունը, փորձի փոխանակումը արտասահմանյան հեղինակավոր ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր միջազգային մրցութային ծրագրերին: Ներկայումս դեպարտամենտում աշխատում են թվով 7 աշխատակիցներ: Արտաքին կապերի դեպարտամենտի ակտիվ գործունեության շնորհիվ ՀԱԱՀ-ը տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությամբ համագործակցում է տարբեր երկրների բարձրագույն ագրարային բուհերի և բազմաթիվ միջազգային ու արտասահմանյան կազմակերպությունների և հիմնադրամների (USDA, SIDA, GTZ, FAO, UMCOR, ISTC, ICARDA, ICRA, Euronature, Heinz Fehr, Eurashe և այլն) հետ` երկկողմանի և բազմակողմանի պայմանագրերի, միջազգային ծրագրերի և նախագծերի շրջանակներում: ՀԱԱՀ-ն այսօր լայնորեն ներգրավված է միջազգային կրթական և փոխանակման ծրագրերում (TEMPUS, Erasmus Mundus A2, ISEKI MUNDUS, JFDP և այլ): Հետադարձ կապ 0009, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տերյան 74, |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ
Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։
Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում
Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում
Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց:
- 2019-06-17 10:59:38
Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Ավստրիական զարգացման - 2019-01-17 12:12:26
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է տարեկան աշխատանքները
Ավելացել են հայկական գինու արտահանման, ներքին սպառման ծավալները, ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին մասնակցում էին
- 2018-11-27 10:09:42
Ֆրանսիացի փորձագետները կօժանդակեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծմանը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է ֆրանսիացի փորձագետներին, որոնք Հայաստան են ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով՝ աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծման և կիրարկման հարցում հայ մասնագետներին օժանդակելու նպատակով։
- Ագրոնոմիական ֆակուլտետ
- Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետ
- Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ
- Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ
- Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ
- Տնտեսագիտական ֆակուլտետ