en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Մամուլը մեր մասին
These articles are available only in armenian.

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

Երեկ հրավիրվել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։ Ինչպես հայտնի է, 2012 թ. հունիսին ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ—ը վերակազմավորվեց հիմնադրամի՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» նոր անվամբ։ Սա պետական բուհերի վերակազմավորման առաջին փորձն է։ Վերակազմավորման արդյունքում, օրենսդրության պահանջներին համապատասխան, ՀՀ վարչապետի որոշմամբ ձեւավորվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որը կառուցվածքով չի տարբերվում ՊՈԱԿ բուհերի խորհուրդներից. քառորդ մասերով առաջադրված են հիմնադրի՝ ՀՀ կառավարության, լիազոր մարմնի՝ ՀՀ ԿԳՆ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից եւ ուսանողներից ներկայացուցիչներ։ Խորհրդի նիստը վարում էր ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ներկա էին ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման համակարգի, ագրոպարենային ոլորտի կազմակերպությունների եւ ընկերությունների, բանկային համակարգի ղեկավարներ, գործարարներ, անվանի գիտնականներ, առաջավոր ուսանողներ։

Read more...
 
These articles are available only in armenian.

Ազգային ագրարային համալսարան հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի նիստը

Նիստում նաեւ խորհրդի նախագահ ու տեղակալ է ընտրվել:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամում կայացավ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվել է 2012-ի հունիսին, երբ համալսարանը ՊՈԱԿ-ից դարձավ հիմնադրամ: Կառավարության այս որոշումը պետական բուհերի կազմավորման առաջին փորձն էր: Հիմնադրամ դառնալուց հետո ավելացան համալսարանի հնարավորությունները, հետեւաբար նաեւ նպատակները:

Read more...
 
These articles are available only in armenian.

Տեղի ունեցավ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատը և ուսանողական խորհուրդը դեկտեմբերի 25-ին ագրարային համալսարանում անցկացրի «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը։

«Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Այն բուհի անցնող տարվա աշխատանքների ամփոփումն է և նպատակ ունի խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց ու կառույցներին:

Read more...
 
These articles are available only in armenian.

Տարվա «ոսկե» ամփոփումը

Երեկ ՀԱԱՀ մեծ դահլիճում կայացավ «Ոսկե հասկ» թվով վեցերորդ մրցանակաբաշխության հանդիսավոր ամփոփումը։ Այս գաղափարի մտահղացողները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատը եւ ուսանողական խորհուրդն են (նախագահ՝ Հայկ Ղեւոնդյան), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Read more...
 
These articles are available only in armenian.

Նոր համակարգչային լսարան՝ ագրարային համալսարանում

Նոյեմբերի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացեց համակարգչային լսարան (էլեկտրոնային ընթերցասրահ)։ Լսարանը հագեցած է նորագույն տեխնիկայով, այն ապահովված է նաև անվճար ինտերնետով։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ համակարգչային լսարանը ստեղծվել է՝ հաշվի առնելով բուհի ուսանողների և ուսանողական խորհրդի կարիքները։ Նա կոչ արեց ուսանողներին արդյունավետ օգտագործել ուսման տարիները, օգտվել ստեղծված հնարավորությունից, ինչը կնպաստի նրանց գիտելիքները հարստացնելուն։

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 Next > End >>

Page 7 of 8

Your last visits


Calendar of Events

January 2022
S M T W T F S
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5