ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
Пятница, Ноября 29
These articles are available only in armenian.

Ագրարային համալսարանը եւ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանը կնքել են ագրարային մենեջմենթի մագիստրոսական ծրագրի կրկնակի դիպլոմի համաձայնագիր 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ԳԴՀ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում (HSWT) այսօր՝ նոյեմբերի 29-ին «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի կրկնակի դիպլոմ առաջարկելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել այդ համալսարանի նախագահ էրիկ Վույեի հետ:

Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի Գյուղատնտեսական մենեջմենթի եւ գյուղի զարգացման մագիստրոսական դասընթացների միջազգային ցանցի անդամ համալսարանների ռեկտորների խորհրդաժողովի շրջանակում, որին մասնակցել են ցանցի անդամ 14 երկրների 24 գործընկեր համալսարանների 35 ռեկտորներ եւ պրոռեկտորներ:

«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի ուսանողները մեկական տարի Վայհենշտեֆան-Թրիսդորֆում եւ Ագրարային համալսարանում սովորելուց հետո կստանան երկու համալսարանների ագրարային մենեջմենթի մագիստրոսի դիպլոմները։
Բացի ՀԱԱՀ-ից, Վայհենշտեֆան-Թրիսդորֆի ԿԳՀ-ի հետ կրկնակի դիպլոմի վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել նաեւ ՌԴ Վորոնեժի պետական ագրարային համալսարանը եւ Ուկրաինայի Սումիի համալսարանը:
Խորհրդաժողովի ավարտին բոլոր մասնակիցները ստորագրել են կիրառական կենսաբանական գիտությունների գծով բարձրագույն կրթության վերաբերյալ Ֆրայզինգի հռչակագիրը։ Կարեւոր համարելով կիրառական կենսաբանական գիտությունների դերը երկրների ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու, մասնավորապես ՄԱԿ-ի՝ Կայուն զարգացման նպատակների 2030թ․ օրակարգի իրականացման գործում, կողմերը համաձայնել են համատեղ ձգտել ուսումնական գործընթացում հասնել որակի ամենաբարձր չափորոշիչների, ինչպես նաեւ պետական կառավարման, հասարակական եւ արտադրության ոլորտների շահակիցների հետ համատեղ զարգացնել գիտական հետազոտությունները։ 

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը ՀԱԱՀ-ում գործում է 2004թ.-ից, 2011թ.-ից՝ նաեւ գերմաներեն լեզվով: Առ այսօր ծրագրի շրջանակում, գլխավորապես Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ, Ագրարային համալսարանի շուրջ 70 շրջանավարտ ուսումը շարունակել է Վայհենշտեֆան-Թրիսդորֆի ԿԳՀ-ում, ավելի քան 100-ը՝ գյուղատնտեսական արտադրական փորձուսուցում են անցել Գերմանիայում: 2016թ.-ին ծրագիրը ստացել է միջազգային հավատարմագրում:
Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի հետ կրկնակի դիպլոմի վերաբերյալ համաձայնագիրը Ագրարային համալսարանի միջազգայնացման գործում եւս մեկ կարեւոր առաջընթաց քայլ է։

 

Календарь

Июль 2020
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1